Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Պրեմիում սրահի պատասխանատու, Հյուսիսային Պողոտա մասնաճյուղ
Ամբողջ դրույք
Երևան
18 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Ընկերությունը փնտրում է մոտիվացված և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող անձի` պրեմիում սրահի գործառույթները համակարգելու նպատակով, ով պատասխանատու կլինի հաճախորդների բարձրակարգ սպասարկման, խորդհրդատվության տրամադրման և վաճառքների խթանման համար
Աշխատանքային պարտականություններ
-
-
- Պատշաճ կերպով դիմավորել և ուղղորդել հաճախորդներին և այցելուներին համապատասխան աշխատակիցների մոտ,
- Տրամադրել բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սակագների վերաբերյալ հաճախորդներին ընդհանուր տեղեկություններ,
- Պատասխանել Բանկի հաճախորդների հեռախոսազանգերին,
- Փոխանցել բանկի համապատասխան աշխատակիցներին ոււղղված զանգերը,
- Հաճախորդներին տրամադրել խորհրդատվության վճարային փաստաթղթեր լրացնելիս,
- Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր,
- Տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը,
- Հաճախորդի հետ ապահովել հետադարձ կապ,
- Ակտիվորեն մասնակցել նոր հաճախորդների ներգրավմանը
- Ընդունել և ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ:
- Իրականացնել հերթերի կառավարում
-
Անհրաժեշտ հմտություններ
-
- Բարձրագույն կրթություն
- Մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Գերազանց կազմակերպչական հմտություններ
- Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
- Միջանձնային շփման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
- Ակտիվ լսելու, hաճախորդներին ուղղորդելու և խնդիրները տեղում կարգավորելու ունակություն
- Հաճախորդամետ մոտեցում
- Թիմում աշխատելու ունակություն
- Խնդիրների լուծման և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- MS Word, Excel, Outlook և AS Bank ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)