Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Պրեմիում հաճախորդների պասարկման բաժնի ղեկավար
Ամբողջ դրույք
Երևան
07 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Պրեմիում սպասարկման բաժնի ղեկավարն ապահովում է թիմի սպասարկման, վերահսկման և կառավարման գործընթացները, պատասխանատու է թիմի կատարողականի, ինչպես նաև հաճախորդների կատարած գործարքների պատշաճ ուսումնասիրության համար` ստուգելով դրանց համապատասխանությունն ներքին իրավական ակտերով, օրենսդրությամբ և այլ փաստաթղթերով սահմանվող պահանջներին։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և ղեկավարել բաժնի ընթացիկ աշխատանքները, վերստուգել/հաստատել աշխատակիցների գործերը և գործարքները
- Ապահովել Պրեմիում/Փարթներ հաճախորդների պատշաճ սպասարկումը և առաջարկներ ներկայացնել մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ` վարկային/ավանդային պորտֆելների, բաժնի ստանձնած ծրագրերի, դրանց ընթացքի, ծրագրային ցուցանիշներից շեղման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ
- Ընդունել և մասնաճյուղի կառավարչին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ
- Իրականացնել Աշխատակիցների ուսուցանում, գիտելիքների և փորձի փոխանակում, ուղղորդում և աջակցում
- Իրականացնել կատարողականի գնահատում, կարծիքների փոխանակում, ֆունկցիոնալ առաջադրանքների հանձնարարում, բացթողումների բացահայտում, արդյունավետության բարձրացում, ժամանակացույցերի մշակում և թիմի անդամների դերերի հավասար կարևորում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքայի փորձ ֆինանսաբանկային համակարգում
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու գիտելիքներ և համապատասխան փորձ
- Ղեկավարելու և առաջնորդելու ձիրք
- Արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու և խնդիրների լուծման հմտություն, ձիրք
- Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և ներկայացուցչական կարողություններ
- Հաշվապահական և բանկային համակարգչային ծրագրերի լավ իմացություն
- MS Office-ի լավ իմացություն, AS-Բանկ ծրագրի իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն