«Այբ» դպրոց
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Կրթություն
Աշխատակիցների քանակը`
50-200
Ընկերության տեսակը`
Հիմնադրամ
Հիմնադրման տարեթիվ`
2011
Ֆրանսերենի ուսուցիչ
Կես դրույք
Երևան
15 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Կրթություն
Աշխատանքի նկարագրություն՝
«Այբ» դպրոցի ուսուցիչը ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավականը։ Նա խորությամբ տիրապետում է իր առարկային, ունի լայնածավալ գիտելիք դասավանդվող առարկայի ոլորտում, ուսուցման ընթացքում կարողանում է նպաստել ու խթանել աշակերտների սովորելու ունակություններն ու հմտությունները, հոգ է տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման համար։ Ուսուցչի նպատակն է հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքները ու տարբեր մոտեցումներ և կրթական գործիքներ կիրառել աշակերտների ոգևորությունը և սովորելու նկատմամբ հետաքրքությունը բարձրացնելու համար: «Այբ» դպրոցի ուսուցչից ակնկալվում է հասկանալ և արժևորել «Այբ» դպրոցի առաքելությունը, աշխատել դպրոցի որդեգրած արժեքներով և սկզբունքներով։
Աշխատանքային պարտականություններ
- Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա:
- Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների և վայելուչ պահվածքի միջոցով:
- Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտների նկատմամբ, ուշադիր լինել նրանց պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրանց առողջության ու անվտանգության համար:
- Ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, ունակությունների ու պահվածքի վերաբերյալ:
- Համագործակցել դասվարների և մյուս դասավանդող ուսուցիչների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում:
- Գրանցել, անհրաժեշտության դեպքում վերահսկել աշակերտների հաճախումները:
- Կազմել դասապլաններ, նախապատրաստել ու դասավանդել դասերը ուսումնական ծրագրին համապատասխան, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում:
- Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի ունակություններն ու ձեռքբերումները:
- Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի կողմից նշանակված պատասխանատու անձին:
- Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը։
- Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ։
- Համագործակցել դպրոցի մանկավարժական, ծնողական համայնքների, ինչպես նաև Դպրոցի այլ աշխատողների հետ։
- Մասնակցել Դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովմերի, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, առարկայախմբի հանդիպումներին, ծնողական հանդիպումներին: Ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության ձևավորման գործընթացում:
- Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, զբաղվել շարունակական մասնագիտական զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ:
Անհրաժեշտ հմտություններ
- Լեզվաբանության, մանկավարժության (լեզուների դասավանդում), ֆրանսերենի մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում
- Ֆրանսերենի իմացություն C1 կամ C2 մակարդակի
- Ուսումնական հաստատությունում դասավանդելու (մասնավորապես՝ 10-15 տարեկան աշակերտների հետ աշխատելու) առնվազն մեկ տարվա փորձ.
- Ֆրանսերենի դասավանդման գործնական հմտություններ, դասավանդման պրոցեսում արդի տեխնոլոգիաների կիրառում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Նորարար և ստեղծագործական միտք
- Վերլուծական մտածելակերպ
- Համակարգչային հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ