Пожалуйста подождите ...

Школа "Айб"

Армения

115703

Просмотр

207

История вакансий

Индустрия:

Образование

Количество сотрудников:

50-200

Тип компании:

Фонд

Дата основания:

2011

Ֆրանսերենի ուսուցիչ

Работа на полставки

Ереван

15 Сентябрь 2026

Условия контракта Постоянный

Категория Образование

Описание работы

«Այբ» դպրոցի ուսուցիչը ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավականը։ Նա խորությամբ տիրապետում է իր առարկային, ունի լայնածավալ գիտելիք դասավանդվող առարկայի ոլորտում, ուսուցման ընթացքում կարողանում է նպաստել ու խթանել աշակերտների սովորելու ունակություններն ու հմտությունները, հոգ է տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման համար։ Ուսուցչի նպատակն է հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքները ու տարբեր մոտեցումներ և կրթական գործիքներ կիրառել աշակերտների ոգևորությունը և սովորելու նկատմամբ հետաքրքությունը բարձրացնելու համար: «Այբ» դպրոցի ուսուցչից ակնկալվում է հասկանալ և արժևորել «Այբ» դպրոցի առաքելությունը, աշխատել դպրոցի որդեգրած արժեքներով և սկզբունքներով։

Обязанности
  • Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա:
  • Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների և վայելուչ պահվածքի միջոցով:
  • Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտների նկատմամբ, ուշադիր լինել նրանց պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրանց առողջության ու անվտանգության համար:
  • Ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, ունակությունների ու պահվածքի վերաբերյալ:
  • Համագործակցել դասվարների և մյուս դասավանդող ուսուցիչների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում:
  • Գրանցել, անհրաժեշտության դեպքում վերահսկել աշակերտների հաճախումները:
  • Կազմել դասապլաններ, նախապատրաստել ու դասավանդել դասերը ուսումնական ծրագրին համապատասխան, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում:
  • Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի ունակություններն ու ձեռքբերումները:
  • Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի կողմից նշանակված պատասխանատու անձին:
  • Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը։
  • Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ։
  • Համագործակցել դպրոցի մանկավարժական, ծնողական համայնքների, ինչպես նաև Դպրոցի այլ աշխատողների հետ։
  • Մասնակցել Դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովմերի, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, առարկայախմբի հանդիպումներին, ծնողական հանդիպումներին: Ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության ձևավորման գործընթացում:
  • Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, զբաղվել շարունակական մասնագիտական զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ:
Требования
  • Լեզվաբանության, մանկավարժության (լեզուների դասավանդում), ֆրանսերենի մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում
  • Ֆրանսերենի իմացություն C1 կամ C2 մակարդակի
  • Ուսումնական հաստատությունում դասավանդելու (մասնավորապես՝ 10-15 տարեկան աշակերտների հետ աշխատելու) առնվազն մեկ տարվա փորձ.
  • Ֆրանսերենի դասավանդման գործնական հմտություններ, դասավանդման պրոցեսում արդի տեխնոլոգիաների կիրառում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Նորարար և ստեղծագործական միտք
  • Վերլուծական մտածելակերպ
  • Համակարգչային հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ