Խնդրում ենք սպասել ...

«Այբ» դպրոց

Հայաստանի Հանրապետություն

115690

դիտում

207

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Կրթություն

Աշխատակիցների քանակը`

50-200

Ընկերության տեսակը`

Հիմնադրամ

Հիմնադրման տարեթիվ`

2011

Տեղադրված աշխատանքներ (8)

Ընկերության մասին

Մենք ձգտում ենք Հայաստանը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական նոր ու որակյալ հարթակ ապահովող երկիր:

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության մեծացման:

«Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալու 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:

Ավելի մանրամասն «Այբ» դպրոցի գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել www.aybschool.am:

Արտոնությունների փաթեթ

Բժշկական ապահովագրություն
Կորպորատիվ միջոցառումներ
Տեղական և առցանց ուսուցում
Անվճար սնունդ / կտրոններ
Անվճար կայանատեղի
Գիտելիքի փոխանակման մշակույթ
Համայնք և անձնական զարգացում
Հատուկ ոչ աշխատանքային օրեր

Ինչպես գտնել աշխատանք 1 click-ով

«Այբ» դպրոցի ՄՌԿ բաժնի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը staff.am-ի մասին

Կոնտակտներ