Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հաճախորդների թվային խորհրդատու, Նորագավիթ մասնաճյուղ
Ամբողջ դրույք
Երևան
21 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացիա, ստեղծարար միտք և հաղորդակցման զարգացած հմտություններ ունեցող անձանց` մասնաճյուղի սպասարկման սրահում տեղեկատուի գործառույթները համակարգելու նպատակով: Թեկնածուն պատասխանատու է լինելու հաճախորդների բարձրակարգ սպասարկման և վաճառքի խթանման համար:
Աշխատանքային ժամերը 10:00-22:00
Շաբաթական 40 ժամ
Աշխատանքային պարտականություններ
Համակարգել սպասարկման սրահի գործունեությունը, այդ թվում՝
• դիմավորել և ողջունել այցելուներին, խորհրդատվություն տրամադրել նրանց սպասարկման սրահում,
• ուղղորդել այցելուներին համապատասխան բաժիններ կամ աշխատակիցների մոտ՝ ելնելով նրանց կարիքներից,, օրական կտրվածքով ստանալ, խմբավորել և ուղարկել փաստաթղթեր և նամակներ,
• պատասխանել բանկի կողմից առաջարկող պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև դրանց սակագների վերաբերյալ հաճախորդների հարցումներին,
•Իրականացնել հերթերի կառավարումը
• Ուղղորդել հաճախորդներին պահասենյակ, պահատուփերից օգտվելու համար
• Իրականացնել ծրագրերում տվյալների թարմացում, ակտիվացնել բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններ և կատարել համապատասխան փոփոխությունը
• Նոր քարտի, քարտային հաշվի բացում և հայտի ընդունում,
• Այլ հայտերի և դիմումների ընդունում
• Վճարային քարտի հետ կապված հանձնարարականի ընդունում
• Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում
• Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ և ղեկավարի այլ հանձնարարականներ:
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձը ցանկալի է
• Հաղորդակցման զարգացած հմտություններ
• Պատասխանատվության բարձր զգացում
• Գերազանց կազմակերպչական հմտություններ
• Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
• Միջանձնային շփման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
• Ակտիվ լսելու, hաճախորդներին ուղղորդելու և խնդիրները տեղում կարգավորելու ունակություն
• Հաճախորդամետ մոտեցում
• Թիմում աշխատելու ունակություն
• Խնդիրների լուծման և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
• MS Word, Excel, Outlook և AS Bank ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելությու