Խնդրում ենք սպասել ...

«Այբ» դպրոց

Հայաստանի Հանրապետություն

115704

դիտում

207

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Կրթություն

Աշխատակիցների քանակը`

50-200

Ընկերության տեսակը`

Հիմնադրամ

Հիմնադրման տարեթիվ`

2011

«Այբ» կրտսեր դպրոցի տնօրեն

Ամբողջ դրույք

Երևան

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Կրթություն

Աշխատանքի նկարագրություն՝

Կրտսեր դպրոցի տնօրենը «Այբ» դպրոցի ավագ ղեկավարների թիմի անդամ է և հաշվետու է դպրոցի գործադիր տնօրենին։ Նրա հիմնական պատասխանատվությունը կրտսեր դպրոցի յուրաքանչյուր աշակերտի ամբողջական կրթական փորձառությունն ու զարգացումը ապահովելն է՝ ստեղծելով անվտանգ, արժեքահեն և ոգեշնչող միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի բացահայտելու իր ներուժը և հասնելու բարձր կրթական արդյունքների։ Միաժամանակ, որպես դպրոցի ավագ ղեկավար, նա մասնակցում է դպրոցի ռազմավարական կառավարմանը և համագործակցում դպրոցի մյուս թիմերի հետ՝ ապահովելով «Այբ» դպրոցի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացումը։

Առանձնացնում ենք «Այբ» կրտսեր դպրոցի տնօրենի գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝

  • ռազմավարական, գաղափարական և արժեքային առաջնորդություն,
  • կրթական գործընթացի կառավարում,
  • անձնակազմի կառավարում և զարգացում։
Աշխատանքային պարտականություններ
  • Լինել ոգեշնչող առաջնորդ դպրոցի համայնքների համար և նպաստել «Այբ» դպրոցի առաքելության իրականացմանը, արժեքների և սկզբունքների փոխանցմանն ու տարածմանը։
  • Ապահովել մշտապես զարգացնող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն ունի բացահայտելու և իրացնելու իր ներուժը, փորձարկելու նոր մոտեցումներ և մեթոդներ:
  • Առաջնորդել կրտսեր դպրոցի զարգացումը՝ ներառյալ կրտսեր դպրոցի հայեցակարգի և զարգացման ռազմավարության մշակումը:
  • Ապահովել դպրոցի կրթական համակարգի շարունակական զարգացումն ու արդյունավետությունը։
  • Խրախուսել կրտսեր դպրոցի ներսում փորձի փոխանակման և լավագույն փորձի տարածման մշակույթը, հետազոտությունների իրականացումը, նախաձեռնել և աջակցել տվյալահեն նորարարությունների ներդրմանը:
  • Իրականացնել համագործակցության նախագծեր այլ դպրոցների և համալսարանների հետ՝ ընդլայնելով աշակերտների կրթական հնարավորություններն ու փորձառությունը։
  • Ապահովել աշակերտների սոցիալ-հուզական բարեկեցությանը նպաստող անվտանգ, աջակցող և զարգացնող միջավայր։
  • Ապահովել ակադեմիական ազնվության մշակույթի պահպանումը ինչպես աշխատակիցների, այնպես էլ աշակերտների շրջանում:
  • Ապահովել կրթական ծրագրերի անխափան իրականացումը և կրթական գործընթացի կազմակերպումը համաձայն պետական չափորոշիչների, «Այբ» դպրոցի կրթական ծրագրի և ուսումնառության նպատակների։
  • Համոզվել, որ կրթական գործընթացն ու ուսուցիչների աշխատանքը նպաստում են կրևտսեր դպրոցի յուրաքանչյուր աշակերտի՝ «Այբ» աշակերտի նկարագրի սկզբունքների համաձայն ձևավորմանն ու զարգացմանը։
  • Ստեղծել ոգեշնչող ուսումնառության բազմազան հնարավորություններ աշակերտների համար՝ նախագծերի, միջոցառումների, հանդիպումների և հանրային բարիքին միտված այլ նախաձեռնությունների միջոցով։
  • Ապահովել դասավանդման բովանդակության, կիրառվող մեթոդների և ուսումնական նյութերի համապատասխանությունը կրտսեր դպրոցի աշակերտների տարիքային առանձնահատկություններին և սովորողների արժեքային ու կրթական զարգացմանը։
  • Վերահսկել, որ դասացուցակի կազմումն ու ժամաբաշխումը կատարվեն ըստ կրտսեր դպրոցի աշակերտների տարիքային առանձնահատկությունների, առողջապահական պահանջների։
  • Մշտադիտարկել կրթության որակը կրտսեր դպրոցում՝ կիրառելով անաչառ գնահատման գործիքներ, հետազոտություններ և տվյալների վերլուծություն՝ աշակերտների ուսումնառության շարունակական բարելավումն ապահովելու նպատակով։
  • Նախաձեռնել և կատարել կրտսեր դպրոցի աշակերտների զարգացման արդյունքների վերաբերյալ վերլուծություններ, դրանց բարելավմանն ուղղված գործողություններ և ծրագրեր:
  • Ապահովել արդյունավետ և վստահելի հաղորդակցություն կրտսեր դպրոցի աշակերտների, ծնողների և այլ շահակիցների հետ, կազմակերպել կրտսեր դպրոցի ծնողական ժողովները, անհրաժեշտության դեպքում՝ անհատական հանդիպումները:

  • Ապահովել բարձր մասնագիտական որակների, շարունակական զարգացման և գերազանցության ձգտող թիմի ձևավորումը:
  • Պարբերաբար վերանայել և լավարկել դպրոցում առկա գործընթացները՝ հաշվի առնելով տվյալ պահին դպրոցի զարգացման կարիքները, սեփական և միջազգային լավագույն փորձը։
  • Ապահովել, որ թիմի համար սահմանված նպատակները համապատասխանեն դպրոցի ռազմավարությանն ու առաջնահերթություններին։
  • Մշակել և կիրառության մեջ դնել թիմի անդամների մասնագիտական զարգացման կարիքների բացահայտման և գնահատման շրջանակ (framework), դրա հիման վրա կազմել և իրականացնել անհատական և թիմային մասնագիտական զարգացման ծրագրեր։
  • Զարգացնել թիմի անդամների առաջնորդական կարողությունները և ապահովել անհրաժեշտ աջակցությունը:
  • Նպաստել թիմի շահադրդման, ներգրավվածության և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, խթանել դրական, համագործակցային աշխատանքային միջավայր և թիմային ոգի:
  • Խթանել սերտ համագործակցություն դասվարների, դասավանդող ուսուցիչների, հոգեբանների և այլ աշխատակիցների միջև:

  • Նախաձեռնել և ղեկավարել կրտսեր դպրոցին հատուկ քաղաքականությունների, կարգերի և ընթացակարգերի մշակումը, պարբերաբար գնահատել գործող կարգերի արդյունավետությունը և կատարելագործել դրանք։
  • Ապահովել, որ դպրոցում առկա գործընթացները տեղի ունենան ըստ հաստատված կարգերի։
  • Մշտադիտարկել դպրոցում տեղի ունեցող գործընթացները, բարձրաձայնել առկա խնդիրները և ներգրավվել դրանց լուծման մեջ։

  • Սերտ համագործակցել միջին և ավագ դպրոցների, կրթական գծով տնօրենների հետ՝ դպրոցների համաժամյա աշխատանքը կազմակերպելու, աշակերտների և աշխատակիցների հետ աշխատանքում նույն սկզբունքներով և արժեքներով առաջնորդվելու նպատակով։
  • Հետևել միջազգային կրթական զարգացումներին, ուսումնասիրել առաջատար դպրոցների փորձն ու նորարարական մոտեցումները և նախաձեռնել փոփոխություններ դպրոցում։
  • Նախաձեռնել և իրականացնել համայնքաշինական ծրագրեր և միջոցառումներ՝ աշակերտների, ծնողների, բարերարների և այլ շահակիցների ներգրավմամբ:

  • Շարունակաբար ընդլայնել սեփական գիտելիքները դպրոցի գործունեությանն առնչվող ոլորտներում՝ ներառյալ կրթությունը, առաջնորդությունը, կառավարումը, ֆինանսները, իրավունքը, մարկետինգը և այլն:
  • Կազմել կրտսեր դպրոցի բյուջեն և ապահովել դրա արդյունավետ և նպատակային իրականացումը:
  • Հետևել կրթության ոլորտի օրենսդրական փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը դպրոցում։
  • Ակտիվ ներգրավվել «Այբ» դպրոցի ճանաչման և առաջխաղացման գործընթացներում, աջակցել դրամահավաքային միջոցառումներին:
  • Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել գործադիր տնօրենին, հոգաբարձուների խորհրդին և այլ իրավասու մարմիններին՝ կրտսր դպրոցի գործունեության, արդյունքների և ռազմավարական նպատակների իրականացման վերաբերյալ։

  • Կատարել գործադիր տնօրենի կամ հոգաբարձուների խորհրդի հանձնարարած այլ պարտականություններ:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան՝ նախընտրաբար կրթության, մանկավարժության, կրթական կառավարման կամ հարակից ոլորտներում (այս ոլորտներում գիտական աստիճանը ցանկալի է)
  • Դասավանդման առնվազն 5 տարվա փորձ
  • Կրթական ծրագրերի մշակման, ներդրման և գնահատման փորձ
  • Ղեկավարի փորձառություն միջին կամ մեծ հաստատությունում
  • ՀՀ օրենսդրության և կրթական ոլորտի հիմնական կարգավորումների իմացություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցվելու հմտություններ
  • Ֆինանսների հիմունքների իմացություն՝ բյուջեն կարդալու և վերանայելու համար
  • Ժամանակակից կրթական միտումներին և զարգացումներին տեղեկացվածություն
  • Կրտսեր դպրոցի տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների և դրանց համապատասխան կրթական մեթոդաբանությունների խորքային իմացություն
  • Մարդկանց ոգևորելու, շահադրդելու և ներգրավելու կարողություն
  • Տարբեր շահակիցների՝ աշակերտների, ծնողների, ուսուցիչների, ղեկավարության և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Փաստական տվյալներն ուսումնասիրելու, դրանց հիման վրա եզրակացություններ անելու և որոշումներ կայացնելու կարողություն
  • Առաջնահերթություններ սահմանելու, բարդ խնդիրներ լուծելու, ռիսկերը գնահատելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
  • Փոփոխությունների կառավարման և նորարարությունների ներդրման կարողություն
  • Ստեղծարար միտք
  • Հուզական բանականություն
  • Ճգնաժամային և ոչ ստանդարտ իրավիճակներում արագ և հավասարակշռված որոշումներ կայացնելու կարողությունՀարաբերություններ ստեղծելու և զարգացնելու կարողություն
  • Հումորի լավ զգացում
  • Ինքնաճանաչողություն