Խնդրում ենք սպասել ...

Easy Pay

Հայաստանի Հանրապետություն

50300

դիտում

297

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2014

Տեղադրված աշխատանքներ (2)

Ընկերության մասին

Շուկայի առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկը՝ EasyPay-ը, 2014 թ․-ից առաջարկում է պարզ ու նորարարական վճարման եղանակներ և ունի 3900+ տերմինալ՝ տեղադրված ՀՀ ու Արցախի տարածքում։ Իսկ ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրից վճարում կատարելու համար կա թվային դրամապանակ easywallet-ը, որում առկա են 800+ վճարատեսակներ։

Մենք առաջնորդվում ենք մի ընդհանուր սկզբունքով՝ դարձնել ֆինանսական կյանքը ավելի պարզ։ Արագ զարգացող աշխարհի ու ժամանակի սղության հետ հաշտ ապրելու համար առաջարկում ենք կյանքը պարզեցնող ֆինանսական գործիքներ։ Պարզության սկզբունքը տարածվում է նաև մեր օգտատերերի հետ հաղորդակցության վրա։ Իսկ աշխատանքային միջավայրում պահում ենք ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերությունների բալանսը, որովհետև խոսքը մարդկանց մասին է և ոչ՝ հաստիքների կամ պաշտոնների։

Եվ քանի որ թիմը մարդկանց մասին է, լավագույն ներդրումը ներդրումն է թիմի անդամների բարեկեցության ու զարգացման մեջ։ EasyPay-ն իր աշխատակիցներին տրամադրում է արտոնությունների փաթեթ, որում ներառված են առողջության ապահովագրությունը, վճարվող հավելյալ հանգստյան օրերը, մասնագիտական զարգացման փոխհատուցումը, կորպորատիվ միջոցառումները և այլն։

 

EasyPay-ը՝ թվերով

250+ մասնագետներ

>50% կին աշխատակիցներ

9 տարի շուկայում

 

 

Մեր առաքելությունը

Պարզ ճանապարհով բավարարել ﬔր հաճախորդների բոլոր ֆինանսական կարիքները։

Մեր տեսլականը

Առօրյա կյանքից վերացնել վճարման հետ կապված բոլոր դժվարությունները։

Մեր արժեքները

EasyPay-ի գործունեության հիմքում դրված են հետևյալ արժեքները՝

  • Պարզություն
  • Հաճախորդակենտրոնություն
  • Նորարարություն և շարունակական զարգացում
  • Պատասխանատվություն
  • Ազնվություն և թափանցիկություն
  • Համագործակգություն

 

Մեր մասին ավելին՝ www.easypay.am/

 

Արտոնությունների փաթեթ

Տարեկան պարգևավճար
Աշխատավարձի տարեկան վերանայում
Բժշկական ապահովագրություն
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար թեյ, սուրճ և հյուրասիրւթյուն
Պարգևատրումներ երեխայի ծննդյան կապակցությամբ
Վճարովի հանգստյան օր
Գիտելիքի փոխանակման մշակույթ
Դրեսս կոդի բացակայություն
Վճարովի արձակուրդներ և հիվանդ օրեր
Սպորտային և ինտելեկտուալ խաղերի մասնակցություն

Կոնտակտներ