Խնդրում ենք սպասել ...

Easy Pay

Հայաստանի Հանրապետություն

51114

դիտում

302

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2014

Պրոցեսինգի ադմինիստրատոր

Ամբողջ դրույք

Երևան

11 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա ՏՏ աջակցություն/Տեխնիկ

Աշխատանքի նկարագրություն՝

easy Ըկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ պրոցեսինգի ադմինիստրատորի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու հմտություններ։Թիմում մենք կաևորում ենք ազնվությունը և պատասխանատվությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Աշխատանքային պարտականություններ
  • Ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսում տվյալների մուտքագրում, մշակում և խմբագրում,
  • ներքին և արտաքին նոր օգտատերերի ստեղծում, հասանելիության տրամադրում, և անջատում,
  • ագենտների և տերմինալների ավելացում և անջատում,
  • Ընկերության գործընկերների հետ գործիքակազմի, ֆունկցիոնալի և ծրագրային բնույթի վերաբերյալ հարցերի համաձայնեցում,
  • Ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյսի թեստավորումների իրականացում, խնդիրների բացահայտում,
  • Ընկերության ներքին համակարգի ընթացիկ սպասարկում /բազաների թարմացում, log-երի ուսումնասիրություն/,
  • ապահովել կապը նոր գործընկերների հետ, ապահովել ինտեգրման աշխատանքների վերջնական փուլը։
Անհրաժեշտ հմտություններ
  • REST API-ների աշխատանքի սկզբունքների բազային իմացություն և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն,
  • Postman գործիքի կիրառման փորձ,
  • Log-երի ընթերցման և վերլուծության հմտություններ,
  • Excel-ում մեծածավալ տվյալների մշակման, վերլուծության և տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  • ծրագրավորման բազային գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
  • ժամանակի արդյունավետ պլանավորման և սահմանված վերջնաժամկետների պահպանման կարողություն,
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն,
  • բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, խնդիրները վերլուծելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու կարողություն։
Լրացուցիչ տեղեկություն

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել protsesingi-administrator-3.easypay@e.hirebee.ai էլ․ հասցեին։