Ucom CJSC
Армения
Индустрия:
Телекоммуникация
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
2009
Վաճառքի և սպասարկման մասնագետ / ք. Աբովյան
Полная ставка
Абовян
Условия контракта Постоянный
Категория Организация продаж/обслуживания
Описание работы
Ucom ընկերությունը փնտրում է եռանդուն և մարտահրավերների պատրաստ աշխատակից Աբովյան քաղաքում աշխատելու համար:
Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:
Նոր թիմակիցներ փնտրելիս մեզ համար կարևոր է ոչ միայն աշխատանքային փորձը, այլև մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունն ու արագ սովորելու ունակությունը:
Обязанности
-
Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,
-
Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,
-
Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,
-
Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
Требования
-
Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան),
-
Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
-
MS Office(Excell, Word) իմացություն,
-
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
-
Բանավոր հաղորդակցման հմտություններ,
-
Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
-
Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:
Дополнительная информация
Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե career@ucom.am հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը՝ Վաճառքի և սպասարկման մասնագետ / ք. Աբովյան:
Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով: