Խնդրում ենք սպասել ...

Ucom CJSC

Հայաստանի Հանրապետություն

166379

դիտում

991

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Հեռահաղորդկացություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2009

Վաճառքի և սպասարկման մասնագետ / ք. Աբովյան

Ամբողջ դրույք

Աբովյան

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի նկարագրություն՝

Ucom ընկերությունը փնտրում է եռանդուն և մարտահրավերների պատրաստ աշխատակից Աբովյան քաղաքում աշխատելու համար:

Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:

Նոր թիմակիցներ փնտրելիս մեզ համար կարևոր է ոչ միայն աշխատանքային փորձը, այլև մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունն ու արագ սովորելու ունակությունը:

Աշխատանքային պարտականություններ
  • Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,

  • Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,

  • Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,

  • Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան),

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

  • MS Office(Excell, Word) իմացություն,

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

  • Բանավոր հաղորդակցման հմտություններ,

  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,

  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե career@ucom.am հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը՝ Վաճառքի և սպասարկման մասնագետ / ք. Աբովյան:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ
Վաճառքի/սպասարկման փորձ
Անձնական հմտություններ
Ժամանակի կառավարում Ճկունություն Ներկայացման հմտություններ