Acba Bank OJSC
Армения
Индустрия:
Финансы/Банк/Страхование
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
1996
Ֆիզիկական անվտանգության թիմի մասնագետ
Полная ставка
Ереван
25 Декабрь 2026
Условия контракта Постоянный
Категория Банковское/кредитное дело
Описание работы
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ Բանկի Ֆիզիկական անվտանգության թիմը համալրելու նպատակով։
Обязанности
- Եռամսյակային կտրվածքով հավաքագրել և ստուգել մասնաճյուղերի ֆիզիկական անվտանգության պրոֆիլակտիկ զննման ակտերը և հաշվետու եռամսյակում հաշվետվություն ներկայացնել թիմ լիդերին:
- Համապատասխան մոնիթորինգային ծրագրի միջոցով բացահայտել Բանկի բոլոր մասնաճյուղերի դրամապահոցի գործարկման կարգի խախտումները, և թիմ լիդերին (անհրաժեշտության դեպքում՝ բաժնի պետին) համապատասխան հաշվետվություն տրամադրել:
- Տարվա ընթացքում պատահականության սկզբունքով իրականացնել մոնիթորինգներ՝ դրամապահոցը սահմանված վերջնաժամկետից ուշ փակելու վերաբերյալ կազմված զեկուցագրերի բովանդակությունների և փաստացի ուշ փակելու պատճառների համապատասխանելիությունը բացահայտելու նպատակով:
- Բանկի վերանորոգվող մասնաճյուղերում և ադմինիստրատիվ շենքերում տարանջատել տարածքները՝ ըստ Տարածքների ֆիզիկական պաշտպանության ուղեցույցի, պատվիրել գծագրեր և վերահսկել աշխատանքների ընթացքը:
- Վերահսկել Բանկի մասնաճյուղերի արտակարգ իրավիճակների պլան-ժամանակացույցերի հաստատման/ճշգրտման գործընթացի աշխատանքները և հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը:
- Կազմել Բանկի կենտրոնական գրասենյակի արտակարգ իրավիճակների պլան-ժամանակացույցերը և ներկայացնել ՆԳՆ-ին:
- Վերահսկել Բանկի մասնաճյուղերի և Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) գեներատորների սպասարկումը և համապատասխան հաշվետվություններ ներկայացնել թիմ լիդերին:
- Տարվա կտրվածքով (ըստ ռիսկայնության և առաջնահերթության) այցելել մասնաճյուղեր, Կենտրոնական գրասենյակ և Բանկի այլ վարչական տարածքներ՝ մասնաճյուղերի տագնապի, ահազանգման, ինչպես նաև տեսաձայնագրման համակարգերի մոնիթորինգի արդյունավետությունը բարձրացնելու համար:
- Նախապատրաստել և կազմակերպել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության օբյեկտային վարժանքները և ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
Требования
- Բարձրագույն կրթություն,
- Հեռախոսազանգեր կառավարելու հմտություններ,
- Ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ կողմնորոշում,
- Բանկային օրենսդրության և կանոնակարգերի տիրապետում,
- Խնդիրների արդյունավետ և արագ լուծման կարողություն։