Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

193604

դիտում

1365

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Ֆիզիկական անվտանգության թիմի մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

25 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ Բանկի Ֆիզիկական անվտանգության թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ
  • Եռամսյակային կտրվածքով հավաքագրել և ստուգել մասնաճյուղերի ֆիզիկական անվտանգության պրոֆիլակտիկ զննման ակտերը և հաշվետու եռամսյակում հաշվետվություն ներկայացնել թիմ լիդերին:
  • Համապատասխան մոնիթորինգային ծրագրի միջոցով բացահայտել Բանկի բոլոր մասնաճյուղերի դրամապահոցի գործարկման կարգի խախտումները, և թիմ լիդերին (անհրաժեշտության դեպքում՝ բաժնի պետին) համապատասխան հաշվետվություն տրամադրել:
  • Տարվա ընթացքում պատահականության սկզբունքով իրականացնել մոնիթորինգներ՝ դրամապահոցը սահմանված վերջնաժամկետից ուշ փակելու վերաբերյալ կազմված զեկուցագրերի բովանդակությունների և փաստացի ուշ փակելու պատճառների համապատասխանելիությունը բացահայտելու նպատակով:
  • Բանկի վերանորոգվող մասնաճյուղերում և ադմինիստրատիվ շենքերում տարանջատել տարածքները՝ ըստ Տարածքների ֆիզիկական պաշտպանության ուղեցույցի, պատվիրել գծագրեր և վերահսկել աշխատանքների ընթացքը:
  • Վերահսկել Բանկի մասնաճյուղերի արտակարգ իրավիճակների պլան-ժամանակացույցերի հաստատման/ճշգրտման գործընթացի աշխատանքները և հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը:
  • Կազմել Բանկի կենտրոնական գրասենյակի արտակարգ իրավիճակների պլան-ժամանակացույցերը և ներկայացնել ՆԳՆ-ին:
  • Վերահսկել Բանկի մասնաճյուղերի և Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) գեներատորների սպասարկումը և համապատասխան հաշվետվություններ ներկայացնել թիմ լիդերին:
  • Տարվա կտրվածքով (ըստ ռիսկայնության և առաջնահերթության) այցելել մասնաճյուղեր, Կենտրոնական գրասենյակ և Բանկի այլ վարչական տարածքներ՝ մասնաճյուղերի տագնապի, ահազանգման, ինչպես նաև տեսաձայնագրման համակարգերի մոնիթորինգի արդյունավետությունը բարձրացնելու համար:
  • Նախապատրաստել և կազմակերպել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության օբյեկտային վարժանքները և ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն,
  • Հեռախոսազանգեր կառավարելու հմտու­թյուն­ներ,
  • Ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ կողմնորոշում,
  • Բանկային օրենսդրության և կանոնակարգերի տիրապետում,
  • Խնդիրների արդյունավետ և արագ լուծման կարողություն։