ASBC (iSpace) LLC
Armenia
Industry:
Retail business
Number of Employees:
50-200
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2021
Վաճառքի խորհրդատու սպասարկման կենտրոնում
Full time
Yerevan
Employment term Permanent
Category Sales/service management
Job description:
Նկարագիր
ASBC (iSpace)՝ Apple-ի պաշտոնական գործընկեր և միակ կազմակերպությունը Հայաստանում, որը ունի Apple Premium Reseller կարգավիճակ։
B2B ուղղություն: Մեր կորպորատիվ բաժինը բարձրակարգ մասնագետների թիմ է, ովքեր ուղեկցում են յուրաքանչյուր հաճախորդին անգամ մինչև հետվաճառքային սպասարկում և խորհրդատվություն: Մեր մասնագետներն ունեն բոլոր անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները IT լուծումների ներդրման համար, ինչպես նաև հաճախորդի արդեն գոյություն ուեցող ենթակառուցվածքներում նոր տեխնոլոգիաների ներդրման համար:
Եթե փնտրում եք աշխատանք, որը համատեղում է դինամիկան և էմոցիաները, հետաքրքիր առաջադրանքներն ու նպատակներին հասնելը, բարձր տեխնոլոգիաները և պրոֆեսիոնալ թիմը, ապա այս հաստիքը ձեզ համար է։
Ի՞նչ կշահեք մեր թիմում աշխատելով
-
Աշխատանք ընկերությունում, որը Apple-ի պաշտոնական գործընկերն է և միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն ունի Apple Premium Reseller կարգավիճակ։
-
Աշխատավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից արժեքավոր է և ունի հնարավորություն մասնագիտական և կարիերայի աճի համա։
-
Անհատական ադապտացիոն ծրագիր և աջակցություն վերապատրաստման յուրաքանչյուր փուլում։
-
Դասընթացներ Apple-ի հավաստագրված թրեյներից՝ Apple-ի կողմից մշակված ծրագրի համաձայն։
-
Ուսումնական նյութերի անսահմանափակ օգտագործում՝ ASBIS Academy Library & Learning Management System-ում։
-
Աշխատանքային օրենսգրքին համապատասխան գրանցում և առողջական ապահովագրություն։
-
Աշխատել Apple սարքավորումներով (Mac, iPhone) և օգտագործել լիցենզավորված կորպորատիվ Office 365 փաթեթը.
-
Երիտասարդ, ակտիվ և ընկերասեր թիմ։
Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է հաճախորդների ժամանակին աջակցության համար՝ տրամադրելով խնդիրների տեխնիկական լուծումներ:
Պարտականություններ
-
Իրականացնել աքսեսուարների վաճառք սպասարկման կենտրոնում՝ ըստ նախատեսվածի։
-
Աշխատել համապատասխան Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնի ստանդարտներին:
-
Շարունակական զարգացում, ուսուցում SEED համակարգում:
-
Ողջունել հաճախորդներին սպասարկման կենտրոնում:
-
Բացահայտել հաճախորդի պահանջները և համապատասխան ընթացակարգային արձագանքել:
-
Տրամադրել տեղեկատվություն ծառայության պայմանների մասին:
-
Ակտիվորեն առաջարկել սպասարկման կենտրոնի վճարովի ծառայությունները հաճախորդներին՝ ըստ կարիքի:
-
Պատասխանել սպասարկման կենտրոն եկող զանգերին։
-
Ժամանակին հաղորդակցվել օգտատերերի հետ սոցիալական ցանցերում:
-
Կատարել կանխիկ գործարքներ:
-
Կատարել այլ համապատասխան առաջադրանքներ՝ ղեկավարության հանձնարարությամբ:
Պահանջվող հմտություններ
-
Հաղորդակցման գերազանց հմտություններ, բանակցելու կարողություն։
-
Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
-
Կարգապահություն և սեղմ ժամկետներում և խիստ KPI-ների մեջ աշխատելու կարողություն:
-
Հայերենի, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն։