Խնդրում ենք սպասել ...

ASBC (iSpace) LLC

Հայաստանի Հանրապետություն

3962

դիտում

19

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Մանրածախ բիզնես

Աշխատակիցների քանակը`

50-200

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2021

Վաճառքի խորհրդատու սպասարկման կենտրոնում

Ամբողջ դրույք

Երևան

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի նկարագրություն՝

Նկարագիր


ASBC (iSpace)՝ Apple-ի պաշտոնական գործընկեր և միակ կազմակերպությունը Հայաստանում, որը ունի Apple Premium Reseller կարգավիճակ։

B2B ուղղություն: Մեր կորպորատիվ բաժինը բարձրակարգ մասնագետների թիմ է, ովքեր ուղեկցում են յուրաքանչյուր հաճախորդին անգամ մինչև հետվաճառքային սպասարկում և խորհրդատվություն: Մեր մասնագետներն ունեն բոլոր անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները IT լուծումների ներդրման համար, ինչպես նաև հաճախորդի արդեն գոյություն ուեցող ենթակառուցվածքներում նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Եթե փնտրում եք աշխատանք, որը համատեղում է դինամիկան և էմոցիաները, հետաքրքիր առաջադրանքներն ու նպատակներին հասնելը, բարձր տեխնոլոգիաները և պրոֆեսիոնալ թիմը, ապա այս հաստիքը ձեզ համար է։

Ի՞նչ կշահեք մեր թիմում աշխատելով

  • Աշխատանք ընկերությունում, որը Apple-ի պաշտոնական գործընկերն է և միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն ունի Apple Premium Reseller կարգավիճակ։

  • Աշխատավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից արժեքավոր է և ունի հնարավորություն մասնագիտական և կարիերայի աճի համա։

  • Անհատական ադապտացիոն ծրագիր և աջակցություն վերապատրաստման յուրաքանչյուր փուլում։

  • Դասընթացներ Apple-ի հավաստագրված թրեյներից՝ Apple-ի կողմից մշակված ծրագրի համաձայն։

  • Ուսումնական նյութերի անսահմանափակ օգտագործում՝ ASBIS Academy Library & Learning Management System-ում։

  • Աշխատանքային օրենսգրքին համապատասխան գրանցում և առողջական ապահովագրություն։

  • Աշխատել Apple սարքավորումներով (Mac, iPhone) և օգտագործել լիցենզավորված կորպորատիվ Office 365 փաթեթը.

  • Երիտասարդ, ակտիվ և ընկերասեր թիմ։ 


Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է հաճախորդների ժամանակին աջակցության համար՝ տրամադրելով խնդիրների տեխնիկական լուծումներ:


Պարտականություններ

  • Իրականացնել աքսեսուարների վաճառք սպասարկման կենտրոնում՝ ըստ նախատեսվածի։

  • Աշխատել համապատասխան Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնի ստանդարտներին:

  • Շարունակական զարգացում, ուսուցում SEED համակարգում:

  • Ողջունել հաճախորդներին սպասարկման կենտրոնում:

  • Բացահայտել հաճախորդի պահանջները և համապատասխան ընթացակարգային արձագանքել:

  • Տրամադրել տեղեկատվություն ծառայության պայմանների մասին:

  • Ակտիվորեն առաջարկել սպասարկման կենտրոնի վճարովի ծառայությունները հաճախորդներին՝ ըստ կարիքի:

  • Պատասխանել սպասարկման կենտրոն եկող զանգերին։

  • Ժամանակին հաղորդակցվել օգտատերերի հետ սոցիալական ցանցերում:

  • Կատարել կանխիկ գործարքներ:

  • Կատարել այլ համապատասխան առաջադրանքներ՝ ղեկավարության հանձնարարությամբ:


Պահանջվող հմտություններ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, բանակցելու կարողություն։

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:

  • Կարգապահություն և սեղմ ժամկետներում և խիստ KPI-ների մեջ աշխատելու կարողություն:

  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն։

Մասնագիտական հմտություններ
Մանրամասների նկատմամբ ուշադրություն
Անձնական հմտություններ
Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն հաղորդակցություն conversation