"Ardshinbank" OJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
ՏՏ սպասարկման վարչության Աջակցման և մոնիթորինգի ուղղություն, ՏՏ սպասարկման ադմինիստրատոր (Հերթափոխային)
Full time
Yerevan
23 November 2026
Employment term Permanent
Category Other IT
Job description:
Արդշինբանկն իր ՏՏ թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՏՏ սպասարկման վարչության Աջակցման և մոնիթորինգի ուղղության ՏՏ սպասարկման ադմինիստրատոր (հերթափոխային): Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Բանկի կրիտիկական համակարգերի մոնիթորինգի իրականացում, այդ թվում ոչ աշխատանքային օրերին և ժամերին,
- Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված կրիտիկական և/կամ կրկնվող ազդանշանների գրանցում և տեղեկացում ՏՏ համակարգերի պատասխանատուներին,
- Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված խնդրահարույց ազդանշանների վերացման ուղղությամբ 1-ին մակարդակում աշխատանքների իրականացում,
- 1-ին մակարդակի խնդիրների լուծում՝ ըստ Բանկում ընդունված ժամանակացույցի (SLA համաձայնագիր),
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
- Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (նախընտրելի է 6 ամսվա փորձ բանկային համակարգում):
- Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: