Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

598575

դիտում

3244

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

ՏՏ սպասարկման վարչության Աջակցման և մոնիթորինգի ուղղություն, ՏՏ սպասարկման ադմինիստրատոր (Հերթափոխային)

Ամբողջ դրույք

Երևան

23 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Այլ ՏՏ

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր ՏՏ թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՏՏ սպասարկման վարչության Աջակցման և մոնիթորինգի ուղղության ՏՏ սպասարկման ադմինիստրատոր (հերթափոխային): Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի կրիտիկական համակարգերի մոնիթորինգի իրականացում, այդ թվում ոչ աշխատանքային օրերին և ժամերին,
  • Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված կրիտիկական և/կամ կրկնվող ազդանշանների գրանցում և տեղեկացում ՏՏ համակարգերի պատասխանատուներին,
  • Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված խնդրահարույց ազդանշանների վերացման ուղղությամբ 1-ին մակարդակում աշխատանքների իրականացում,
  • 1-ին մակարդակի խնդիրների լուծում՝ ըստ Բանկում ընդունված ժամանակացույցի (SLA համաձայնագիր),
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (նախընտրելի է 6 ամսվա փորձ բանկային համակարգում):
  • Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մասնագիտական հմտություններ
MS Windows, MS Office