"Ardshinbank" OJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
ՏԱՎ, Համապատասխանության ապահովման ուղղություն - Փորձագետ
Full time
Yerevan
08 November 2026
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՏԱՎ, Համապատասխանության ապահովման ուղղություն - Փորձագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական անվտանգության համակարգերի, համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային ենթակառուցվածքների անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման պահանջների վերլուծություն, դրանց տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակի գնահատում, բացահայտված ռիսկերի վերլուծություն և գնահատում, վերջիններիս նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում,
- Տեղեկատվական համակարգերում տեղեկատվական անվտանգության պահանջների ստանդարտներին (ISO, ՀՀ օրենսդրական և այլ նորմատիվ պահանջներ) համապատասխանության վերլուծություն,
առկա անհամապատասխանությունների բացահայտում, դրանց վերացմանն ու պահանջներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում, - Ներքին աուդիտի ծառայության, արտաքին աուդիտի, ներթափանցման թեստավորումների (penetration testing), բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքների (APT) թեստավորումների և տեղեկատվական անվտանգությանն առնչվող այլ աշխատանքների իրականացմանն աջակցություն և կոորդինացում գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելով գործընթացների արդյունավետությունն ու պահանջների լիարժեք կատարումը,
- Բանկի տեղեկատվական անվտանգության պատահարների բացահայտում և/կամ պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում դրանց վերլուծություն, առաջացած ռիսկերի գնահատում, բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում,
- Տեղեկատվական և տեխնիկական համակարգերի շահագործման ընթացքում առաջացած պատահարների վերլուծություն և գնահատում, դրանցից բխող ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և իրականացում,
- Հանձնարարականների կատարման հետստուգման իրականացում և արդյունքների ամփոփում,
- Ուղղության գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակում, դրանց կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն կրթություն, տեխնիկական մասնագիտացումը նախընտրելի է (օր. ՏՏ, կիբերանվտանգություն, տեղեկատվական համակարգեր և այլն),
- Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվության պաշտպանության ոլորտում (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում) կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
- Ունես խորացված գիտելիքներ՝ ՏՏ կառավարման և մոնիտորինգի համակարգերի, Տվյալների պաշտպանության և անվտանգության գործիքների, Ծրագրային միջավայրերի (Windows, Linux, Network tools) վերաբերյալ,
- Ունես հատուկ սերտիֆիկացում կամ որակավորում պարտադիր չէ,սակայն միջազգային ճանաչված վկայականների առկայությունը (օր. ISO/IEC 27001, CISM, CISSP, CompTIA Security+) կդիտարկվի որպես առավելություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական՝ մասնագիտական փաստաթղթերի ընթերցում) լեզուների իմացություն,
- Ունես բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, Տեղեկատվական համակարգերի և գործընթացների կառավարման սկզբունքների տիրապետում։
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: