"Ardshinbank" OJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
ԿԲՏ, Վարկային պրոդուկտների կառավարման ուղղություն - Պատասխանատու
Full time
Yerevan
09 November 2026
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ԿԲՏ, Վարկային պրոդուկտների կառավարման ուղղության Պատասխանատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- Նախագծերի իրականացում, այդ թվում՝ վարկային ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
- Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների կազմակերպում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
- Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա վարկային նոր ծառայությունների ներդնման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում, պլանավորում և իրականացում,
- Ներդրված վարկային ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Կորպորատիվ հաճախորդներին վարկային ծառայությունների տրամադրման բիզնես գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և արդիականացում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
- Ունես Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է բանկային ծառայությունների զարգացման և նախագծերի զարգացման ուղղությամբ,
- Ունես Նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաների կամ սերտիֆիկատների առկայություն (ցանկալի է),
- Ունես MS Office, MS Project (ցանկալի է), բանկի Գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի իմացություն (ցանկալի է),
- Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
- Ունես մարքեթինգի և վաճառքի հիմունքների իմացություն, ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն։
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: