Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

573277

դիտում

3207

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

ԿԲՏ, Վարկային պրոդուկտների կառավարման ուղղություն - Պատասխանատու

Ամբողջ դրույք

Երևան

09 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ԿԲՏ, Վարկային պրոդուկտների կառավարման ուղղության Պատասխանատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ վարկային ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
  • Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների կազմակերպում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա վարկային նոր ծառայությունների ներդնման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում, պլանավորում և իրականացում,
  • Ներդրված վարկային ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Կորպորատիվ հաճախորդներին վարկային ծառայությունների տրամադրման բիզնես գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և արդիականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
  • Ունես Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է բանկային ծառայությունների զարգացման և նախագծերի զարգացման ուղղությամբ,
  • Ունես Նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաների կամ սերտիֆիկատների առկայություն (ցանկալի է),
  • Ունես MS Office, MS Project (ցանկալի է), բանկի Գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի իմացություն (ցանկալի է),
  • Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
  • Ունես մարքեթինգի և վաճառքի հիմունքների իմացություն, ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն։

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: