Please Wait ...

Ucom

Armenia

166340

views

991

job history

Industry:

Telecommunications

Number of Employees:

1500-2000

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2009

Ելքային զանգերի մասնագետ

Full time

Yerevan

Employment term Permanent

Category Administrative/office-work

Salary: 100000 AMD - 150000 AMD Net a month

Job description:

Մենք փնտրում ենք մասնագետ ելքային զանգերի թիմում աշխատելու համար:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։


Դու կունենաս՝

  • Աճելու, զարգանալու և մասնագիտանալու մեծ հնարավորություն, մասնագիտական դասընթացներ,

  • Ստեղծագործ պրոֆեսիոնալ թիմակիցներ, որոնք միշտ կիսվում են գիտելիքներով և ոլորտի փորձով,

  • Տարեկան լրացուցիչ 6 վճարվող հանգստյան օրեր (Day off),

  • Հեռախոսահամարը Ucom կորպորատիվ փաթեթի մեջ ընդգրկելու և ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն,

  • Ucom բոլոր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,

  • Բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ։


Աշխատանքի ընթացքում պետք է՝

  • Կատարել ինֆորմացիոն/ողջույնի զանգեր նոր միացած բաժանորդներին՝ ծառայությունների ստուգման և հասանելիության վերաբերյալ,

  • Տեղեկացնել հաճախորդներին կազմակերպության առաջարկների և ծառայությունների մասին,

  • Կատարել պարտքի հավաքագրման զանգեր, տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին պարտքի և դրա չվճարման հետևանքների մասին,

  • Իրականացնել հարցումներ և այլ բնույթի նպատակային զանգեր. բողոքների և խնդիրների առկայության դեպքում, դրանք փոխանցել համապատասխան բաժին:


Հաջողելու համար պետք է՝

  • Աշխատելու, զարգանալու և գումար աշխատելու մեծ ցանկություն,

  • Բարձրագույն կրթություն, սպասարկման ոլորտի 1 տ փորձ,

  • Կիրթ խոսք, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

  • MS Office իմացություն, համակարգչային ծրագրերն արագ յուրացնելու պատրաստակամություն,

  • Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։


Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Additional information

Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply online/Դիմել հիմա կոճակը կամ ուղարկել ինքնակենսագրական career@ucom.am էլ.հասցեին` վերնագրում նշելով «Ելքային զանգերի մասնագետ»։