Ucom CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Հեռահաղորդկացություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2009
Ելքային զանգերի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ադմինիստրատիվ/օֆիսային
Աշխատավարձ: 100000 AMD - 150000 AMD Մաքուր ամսական
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մասնագետ ելքային զանգերի թիմում աշխատելու համար:
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Դու կունենաս՝
-
Աճելու, զարգանալու և մասնագիտանալու մեծ հնարավորություն, մասնագիտական դասընթացներ,
-
Ստեղծագործ պրոֆեսիոնալ թիմակիցներ, որոնք միշտ կիսվում են գիտելիքներով և ոլորտի փորձով,
-
Տարեկան լրացուցիչ 6 վճարվող հանգստյան օրեր (Day off),
-
Հեռախոսահամարը Ucom կորպորատիվ փաթեթի մեջ ընդգրկելու և ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն,
-
Ucom բոլոր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
-
Բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ։
Աշխատանքի ընթացքում պետք է՝
-
Կատարել ինֆորմացիոն/ողջույնի զանգեր նոր միացած բաժանորդներին՝ ծառայությունների ստուգման և հասանելիության վերաբերյալ,
-
Տեղեկացնել հաճախորդներին կազմակերպության առաջարկների և ծառայությունների մասին,
-
Կատարել պարտքի հավաքագրման զանգեր, տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին պարտքի և դրա չվճարման հետևանքների մասին,
-
Իրականացնել հարցումներ և այլ բնույթի նպատակային զանգեր. բողոքների և խնդիրների առկայության դեպքում, դրանք փոխանցել համապատասխան բաժին:
Հաջողելու համար պետք է՝
-
Աշխատելու, զարգանալու և գումար աշխատելու մեծ ցանկություն,
-
Բարձրագույն կրթություն, սպասարկման ոլորտի 1 տ․ փորձ,
-
Կիրթ խոսք, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
-
MS Office իմացություն, համակարգչային ծրագրերն արագ յուրացնելու պատրաստակամություն,
-
Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Լրացուցիչ տեղեկություն
Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply online/Դիմել հիմա կոճակը կամ ուղարկել ինքնակենսագրական career@ucom.am էլ.հասցեին` վերնագրում նշելով «Ելքային զանգերի մասնագետ»։