Industry:
Municipality / State
Number of Employees:
-
Type:
Other
Date of Foundation:
-
Active jobs (0)
Currently there are no active jobs from this company
About Company
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա հարկային և մաքսային մարմին է:
Մաքսային ծառայության մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն է ապահովել տնտեսական անվտանգությունը, աջակցել ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը` արտաքին առևտրաշրջանառության խթանման, մաքսային վարչարարության կատարելագործման, թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման միջոցով:
Հարկային ծառայության մասով ապահովում է ՀՀ պետական բյուջեի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրումը՝ թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, հասցեական ու «անտեսանելի» վարչարարությամբ հարկային կարգապահության բարելավման միջոցով:
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մեկնարկը
Լինելով կայացած պետական ինստիտուտ՝ ՊԵԿ-ը պատրաստ է ժամանակին համընթաց քայլել և, միավորելով տարիների կուտակված փորձը, լավագույն ավանդույթներն ու նոր միտումները, իր դռները բացել կայացման ուղի փնտրող, սովորելուն պատրաստ և մասնագիտական աճի ձգտող մասնագետների համար։ Հաշվի առնելով համակարգում իրականացվող և ծրագրված բարեփոխումները՝ ներդրվում է մաքսային համակարգ ընդունվելու նոր ընթացակարգ. դասընթացի միջոցովաշխատանքի ընդունելության հավասար հնարավորություն է ապահովվում բոլոր դիմողների համար։
Դասընթացի մասնակցության մանրամասները
Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մաքսային ծառայողները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակից լինել նոր որակի մաքսային ծառայության ձևավորմանը։ Իսկ համակարգի աշխատողների համար սա նաև վերապատրաստվելու և ուժերը այլ ստորաբաժանումներում փորձելու հնարավորություն է։
Դասընթացի տեսական մասի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար 80-86 ակադեմիական/ժամ է, իսկ գործնական մասի տևողությունը՝ 4 շաբաթ:
Դասընթացի տեսական մասի տևողությունը ղեկավար անձնակազմի համար մասնագիտական թեմաներով 30-35 ակադեմիական/ժամ է, կառավարչական հմտությունների համար մինչև 30 օր է, իսկ գործնական մասի տևողությունը՝ 2 շաբաթ:
Դասընթացի մասնակիցները կստանան ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական պարապմունքներ կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու աշխատանքի առաջարկ, մասնագիտանալ տնտեսական անվտանգության պաշտպանության գործում, ինչպես նաև նպաստել մաքսային ծառայության վերափոխմանը: