Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Զանգերի կենտրոնի մասնագետ (24/7 Թիմ)
Ամբողջ դրույք
Երևան
05 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Ակբա բանկի Զանգերի կենտրոնի դինամիկ թիմին միանալու համար փնտրում ենք ակտիվ և հաղորդակցման գերազանց հմտություններով օժտված մասնագետի: Վերջինս պատասխանատու կլինի հաճախորդների զանգերի և հարցումների սպասարկման, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար (24/7 գրաֆիկի շրջանակում՝ 16:30 - 01:00 հերթափոխով):
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում,
- Հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում,
- Թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում,
- Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամերին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր),
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
- ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն,
- Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի հակվածություն