Easy Pay
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
200-500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2014
Զանգերի կենտրոնի խորհրդատու
Ամբողջ դրույք
Երևան
07 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում
Աշխատանքի նկարագրություն՝
EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Զանգերի կենտրոնի խորհրդատուի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։
Աշխատանքային պարտականություններ
- Արձագանքել զանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով ստացված խնդիրներին, ապահովել Ընկերության հաճախորդների հետ հետադարձ կապը,
- տեսակավորել, ձևակերպել, գրանցել և ուղղորդել խնդիրները, համապատասխան ստորաբաժանումներին,
- իրազեկել հաճախորդներին խնդիրների լուծման արդյունքների մասին,
- Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների և գործելակերպի շրջանակներում արագ լուծել հաճախորդների խնդիրները,
- իրականացնել պատշաճ սպասարկում,
- հաճախորդներին ծանոթացնել նոր պրոդուկտների հետ,
- իրականացնել նպատակային հարցումներ, ներկայացնել նոր առաջարկներ, սպասարկման հետ կապված այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում ցանկալի է,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- հաճախորդների հետ շփման կարողություն,
- վերլուծելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- թիմային աշխատանք։
Լրացուցիչ տեղեկություն
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, և Դուք հետաքրքրված եք միանալու ԻզիՓեյ թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել zangeri-kentroni-khorhrdatow-18.easypay@e.hirebee.ai էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագրի դաշտում նշելով տվյալ հաստիքի անվանումը։