Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

170909

դիտում

513

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության բաժին

Ամբողջ դրույք

Երևան

12 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Այլ

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք վերահսկողի, ով ներգրավված կլինի վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման, առկա ռիսկերի բացահայտման և գնահատման, ինչպես նաև դրանց կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքներում։

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի նկատմամբ հեռակա վերահսկողության աշխատանքներ
  • Մասնակցել վարկային կազմակերպություններում, գրավատներում և փոխանակման կետերում իրականացվող տեղային ստուգումներին
  • Մասնակցել վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի լիցենզավորման և գրանցման հետ կապված գործառնությունների իրականացմանը
  • Մասնակցել վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին
  • Իրականացնել նախագծերից և այլ ոչ ընթացիկ աշխատանքներից բխող գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
  • Վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակաման կետերի, օրենսդրության իմացություն
  • Հաշվապահության և բանկային գործի վերաբերյալ իմացություն
  • Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ճկունություն
  • Վերլուծական մտածողություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Բանակցելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն