Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

182104

դիտում

521

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժին

Ամբողջ դրույք

Երևան

12 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Այլ

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք վերահսկողի, ով պատասխանատու կլինի Ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովման համար։


Աշխատանքային պարտականություններ
  • Գնահատել ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցության ձեռքբերման և համակենտրոնացումների արդյունքում ազատ տնտեսական մրցակցությունը սահմանափակող վարքագիծը, ապահովել համագործակցություն այլ մարմինների հետ
  • Ուսումնասիրել ֆինանսական համակարգի կենտրոնացված շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, բացահայտել հնարավոր չարաշահումները և ներկայացնել առաջարկություններ
  • Իրականացնել ֆինանսական համակարգում մրցակցային վիճակի վերաբերյալ վերլուծություններ, բացահայտել մրցակցության հնարավոր սահմանափակման ռիսկերը, իրականացնել վերահսկողական միջոցառումներ
  • Մշտադիտարկել ֆինանսական շուկաների տվյալները, գնահատել մրցակցային վիճակը, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ներկայացնել գործող կարգավորումների վերաբերյալ առաջարկներ
  • Գնահատել մրցակցության վրա կարգավորման ազդեցությունը, իրականացնել մրցակցության օրենսդրության և քաղաքականության հետ կապված իրավական, ընթացակարգային հետազոտություններ։
  • Մշակել և թարմացնել ֆինանսական շուկաների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունները, կազմել, ամփոփել ժամանակավոր հաշվետվողական ձևերը, ներկայացնել արդյունավետ մրցակցային քաղաքականության իրականացման վերաբերյալ առաջարկներ
  • Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, մշակել ներքին օգտագործման ուղեցույցներ, տիպոլոգիաներ, իրավիճակային խնդիրներ
  • Իրականացնել մրցակցությանն առնչվող նախագծեր, կառավարել, ապահովել ժամանակավոր և վերջնական արդյունքների ստացումը՝ ըստ սահմանված ժամանակացույցի
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն
  • 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական/մրցակցության ոլորտում
  • Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ խորացված գիտելիք
  • Միկրոտնտեսագիտության խորացված իմացություն
  • Մրցակցության օրենսդրության խորացված իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրություն խորացված իմացություն
  • Տվյալների բազաների կառավարման համակարգերի տիրապետում
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

  • Հաղորդակցման հմտություն
  • Վերլուծելու ունակություն
  • Համագործակցելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Ճկունություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Առողջ դատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն