ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
Ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրման տարեթիվ`
1993
Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժին
Ամբողջ դրույք
Երևան
12 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Այլ
Կատեգորիա Ֆինանսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք վերահսկողի, ով պատասխանատու կլինի Ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Գնահատել ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցության ձեռքբերման և համակենտրոնացումների արդյունքում ազատ տնտեսական մրցակցությունը սահմանափակող վարքագիծը, ապահովել համագործակցություն այլ մարմինների հետ
- Ուսումնասիրել ֆինանսական համակարգի կենտրոնացված շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, բացահայտել հնարավոր չարաշահումները և ներկայացնել առաջարկություններ
- Իրականացնել ֆինանսական համակարգում մրցակցային վիճակի վերաբերյալ վերլուծություններ, բացահայտել մրցակցության հնարավոր սահմանափակման ռիսկերը, իրականացնել վերահսկողական միջոցառումներ
- Մշտադիտարկել ֆինանսական շուկաների տվյալները, գնահատել մրցակցային վիճակը, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ներկայացնել գործող կարգավորումների վերաբերյալ առաջարկներ
- Գնահատել մրցակցության վրա կարգավորման ազդեցությունը, իրականացնել մրցակցության օրենսդրության և քաղաքականության հետ կապված իրավական, ընթացակարգային հետազոտություններ։
- Մշակել և թարմացնել ֆինանսական շուկաների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունները, կազմել, ամփոփել ժամանակավոր հաշվետվողական ձևերը, ներկայացնել արդյունավետ մրցակցային քաղաքականության իրականացման վերաբերյալ առաջարկներ
- Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, մշակել ներքին օգտագործման ուղեցույցներ, տիպոլոգիաներ, իրավիճակային խնդիրներ
- Իրականացնել մրցակցությանն առնչվող նախագծեր, կառավարել, ապահովել ժամանակավոր և վերջնական արդյունքների ստացումը՝ ըստ սահմանված ժամանակացույցի
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն
- 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական/մրցակցության ոլորտում
- Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ խորացված գիտելիք
- Միկրոտնտեսագիտության խորացված իմացություն
- Մրցակցության օրենսդրության խորացված իմացություն
- Ֆինանսական համակարգի օրենսդրություն խորացված իմացություն
- Տվյալների բազաների կառավարման համակարգերի տիրապետում
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև
- Հաղորդակցման հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Համագործակցելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Ճկունություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
- Առողջ դատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն