Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

779572

դիտում

3563

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Մասնագետ, Հաշվարկային գործառնությունների խումբ

Ամբողջ դրույք

Երևան

20 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մասնագետը պատասխանատու է բանկային գործառնությունների, միջազգային և ՀՀ տարածքում փոխանցումների արդյունավետ ու ճշգրիտ իրականացման, վճարային համակարգերի շահագործման, լորո հաշիվների և cash management-ով աշխատող հաճախորդների գործարքների կատարման, քաղվածքների տրամադրման, ինչպես նաև գործընթացների շարունակական բարելավման համար.

Աշխատանքային պարտականություններ
  • Պարբերաբար ներկայացնել ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ,
  • Պարբերաբար վերլուծել գործընթացները, մեթոդները և գործիքները,
  • Ապահովել Bank Mail–համակարգի անխափան շահագործումը` փոխանակելով ուղարկվող և ստացվող հաղորդագրությունները, ձևավորելով և ծանուցելով փոփոխման հայտերը,
  • Ապահովել Bank Mail և SWIFT –համակարգերից ստացված վճարման հանձնարարագրերի մշակումն ու հաշվառումը հաճախորդների հաշիվներին ըստ սահմանված լիմիտների,
  • Bank Mail և SWIFT–համակարգերից ստացված պարզաբանման/ճշտման ենթակա վճարման հանձնարարագրերի հետագա ընթացքի ապահովում տարանցիկ հաշիվներից,
  • Ապահովել է Cash Management-ով աշխատող հաճախորդների հանձնարարականների մշակումը,
  • Ապահովել Լորո բանկերին հանձնարարականների կատարումն ու քաղվածքների տրամադրումը,
  • Հաճախորդների միջազգային փոխացումների պարտադիր վավերապայմանների ստուգում և ուղարկում SWIFT-համակարգից,
  • Իրականացնել պահանջվող հաշվետվություններ, վերլուծություններ,
  • Կատարել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,
  • Կատարել ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բակալավրի և/կամ մագիստրոսի աստիճան
  • Վճարային հանձնարարագրերի մշակման և հաշվառման գործընթացների իմացություն։
  • SWIFT և Bank Mail համակարգերով աշխատելու հմտություններ։
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ` ՀԾ-բանկ համակարգ, MS office փաթեթի իմացություն
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն, անգլերեն, ռուսերենի բավարար իմացություն
Մասնագիտական հմտություններ
MS Office Swift ArmSoft բանկային ծրագրային ապահովում
Անձնական հմտություններ
Պատասխանատվության զգացում Կազմակերպչական հմտություններ