Խնդրում ենք սպասել ...

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ

Հայաստանի Հանրապետություն

152471

դիտում

2432

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Ծառայությունների որակի պատասխանատու

Ամբողջ դրույք

Երևան

30 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող Ծառայությունների որակի պատասխանատուի, ով կգլխավորի Ընկերությունում սպասարկման որակի ապահովման և հաճախորդների բողոքների կառավարման համակարգի, մեթոդաբանության ու հաշվետվողականության ներդրման, կայացման և շարունակական զարգացման գործընթացը։



Աշխատանքային պարտականություններ
  • Որակի մշտադիտարկում և գնահատում․ Իրականացնել Մասնաճյուղերի և Կոնտակտային կենտրոնի սպասարկման որակի կանոնավոր գնահատում։

  • Մեթոդաբանություն և ստանդարտներ․ Մշակել և թարմացնել որակի գնահատման գործիքակազմը, անցկացնել հանդիպումներ թիմերի հետ և մասնակցել սպասարկման ստանդարտների ու ընթացակարգերի մշակմանը։

  • Սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկողություն․ Ապահովել ՀՀ ԿԲ պահանջների և ներքին կանոնակարգերի պահպանումը, իսկ խախտումների դեպքում իրականացնել անհրաժեշտ կոմունիկացիա համապատասխան ստորաբաժանումներին։

  • Հաճախորդների բողոքների կառավարում․ Ընդունել, գրանցել, ուսումնասիրել և լուծել հաճախորդների բողոքները՝ ապահովելով պաշտոնական պատասխանների տրամադրումը ՀՀ ԿԲ և ներքին ընթացակարգերով սահմանված ժամկետներում։

  • Համագործակցություն Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ․ Ներկայացնել Ընկերության դիրքորոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և համակարգել ՀՀ ԿԲ հարցումների պատասխանները։

  • Խնդիրների արմատական վերլուծություն և հետադարձ կապ․ Վերլուծել համապատասխան ցուցանիշներն ու բողոքների տրենդները, վերհանել համակարգային խնդիրները, տրամադրել կառուցողական հետադարձ կապ, ներկայացնել բարելավման առաջարկներ և վերհանել վերապատրաստման կարիքները։

  • Հաշվետվողականություն․ Կազմել որակի գնահատման և բողոքների վերլուծության ամսական ու պարբերական հաշվետվություններ Ղեկավարության և ՀՀ ԿԲ-ի համար։


Անհրաժեշտ հմտություններ
  • Կրթություն․ Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կամ կառավարման ոլորտում։

  • Փորձ․ Սպասարկման որակի (QA), բողոքների կառավարման կամ Կոնտակտային կենտրոնի վերահսկողության փորձ (ֆինանսաբանկային ոլորտում փորձը ցանկալի է)։ Զանգերի և բողոքների վերլուծության, ինչպես նաև գործընթացների ներդրման փորձը կդիտվի առավելություն։

  • Գիտելիքներ․ Վարկերի, ֆինանսական ծառայությունների և պարտքերի հավաքագրման գործընթացների իմացություն։ ՀՀ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության կարգավորումների իմացությունը ցանկալի է։

  • Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցության/փոխգործակցության և հաճախորդների բողոքների լուծման փորձը կիտվի որպես առավելություն:
  • Տեխնիկական հմտություններ․ MS Office (հատկապես Excel), CRM և Contact Center/զանգերի ձայնագրման համակարգերի հետ աշխատանքի փորձ։

  • Անձնային հմտություններ․ Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և բանակցային/հաղորդակցման հմտություններ։

  • Լեզուների իմացություն։ Անգլերենով հաղորդակցվելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։
Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Մասնագիտական հմտություններ
Վերլուծական մտածողություն Միջմշակութային հաղորդակցման հմտություններ
Անձնական հմտություններ
Նախաձեռնողականություն