Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

170876

դիտում

513

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Ռիսկերի կառավարիչ /Ռիսկերի կառավարման կենտրոն

Ամբողջ դրույք

Երևան

24 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք Ռիսկերի կառավարիչ, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկում ոչ ֆինանսական ռիսկերի կառավարմանն աջակցման համար՝ դրանց ժամանակին բացահայտման, գնահատման, կառավարման, մոնիթորինգի և հաղորդակցման նպատակով:

Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և վերանայել ռիսկերի և պատահարների կառավարման վերաբերյալ կարգերը, ընթացակարգերը և մեթոդաբանությունը

  • Օժանդակել ռիսկերի սեփականատերերին ռիսկերի բացահայտման, գնահատման (RCSA), գրանցման, դրանց կառավարման հսկողությունների նախագծման և ներդրման, մոնիտորինգի գործընթացում

  • Վերլուծել, գնահատել, առաջարկել լուծմանն ուղղված գործողություններ պատահարների վերաբերյալ

  • Վերլուծել համապատասխան ստորաբաժանումներից ստացված ռիսկերի, դրանց կառավարման հսկողությունների և պատահարների վերաբերյալ գրանցամատյանները և հաշվետվությունները

  • Կազմել ռիսկերի վերաբերյալ հաշվետվություններ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման, աուդիտի կամ այլ հարակից ոլորտներում

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում՝ ռիսկերի կառավարման, աուդիտի կամ հարակից ոլորտներում

  • Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ

  • Գործառնական ռիսկերի վերաբերյալ ստանդարտների իմացություն

  • Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման և ներկայացման հմտություն

  • Վերլուծական ունակություն

  • Բանակցելու հմտություն

  • Թիմային աշխատանք և համագործակցություն

  • Տեխնիկական հմտություններ

Որպես առավելություն կդիտվի.

  • CIA (Certified Internal Auditor) կամ ACCA (Association of Chartered Accountants) կամ FRM (Financial Risk Manager) կամ ICA (International Compliance Association) կամ այլ համարժեք որակավորում

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն