Խնդրում ենք սպասել ...

Telcell

Հայաստանի Հանրապետություն

103159

դիտում

128

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2007

Պրոդուկտի մենեջեր(Դրամական փոխանցումներ)

Ամբողջ դրույք

Երևան

23 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Պրոդուկտի/Նախագծերի կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Փնտրում ենք փորձառու Պրոդուկտի մենեջերի, ով կղեկավարի դրամական փոխանցումների ծառայությունների զարգացումն ու շարունակական բարելավումը։

Այս պաշտոնում դու պատասխանատու կլինես պրոդուկտի ամբողջ ճանապարհի համար՝ սկսած շուկայի և հաճախորդների կարիքների ուսումնասիրությունից մինչև նոր լուծումների ստեղծում, գործարկում և հետագա զարգացում։

Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և իրականացնել դրամական փոխանցումների ծառայությունների զարգացման ռազմավարությունը։
  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և հաճախորդների կարիքները՝ նոր հնարավորություններ բացահայտելու համար։
  • Կազմակերպել և առաջնահերթություն տալ պրոդուկտի զարգացման աշխատանքներին։
  • Համագործակցել ՏՏ, դիզայնի, մարքեթինգի, ռիսկերի կառավարման, համապատասխանության և այլ թիմերի հետ։
  • Հետևել պրոդուկտի արդյունավետության ցուցանիշներին և նախաձեռնել բարելավումներ։
  • Համակարգել բանկերի, վճարային համակարգերի և այլ ֆինանսական գործընկերների հետ ինտեգրման աշխատանքները։
  • Մասնակցել նոր ծառայությունների գործարկման և շուկա դուրսբերման գործընթացներին։
  • Հետևել օրենսդրական, կարգավորող և անվտանգության պահանջների պահպանմանը։
  • Հետևել ոլորտի նոր միտումներին և կիրառել արդյունավետ լուծումներ պրոդուկտի զարգացման մեջ։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի, ֆինանսների, տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա փորձ պրոդուկտի կառավարման ոլորտում՝ նախընտրելի է բանկային, ֆինանսական կամ վճարային ծառայություններում։
  • Դրամական փոխանցումների և վճարային համակարգերի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն և հաճախորդների ու բիզնեսի կարիքները լուծումների վերածելու կարողություն։
  • Տարբեր թիմերի և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու հմտություն։
  • SWIFT, SEPA, Visa Direct, Mastercard Send կամ նմանատիպ համակարգերի իմացություն։
  • Թվային բանկային կամ ֆինանսական հավելվածների զարգացման փորձ։
  • Jira, Confluence և նմանատիպ գործիքների իմացություն։
  • Հայերենի գերազանց, անգլերենը և ռուսերենի լավ իմացություն։
Մասնագիտական հմտություններ
JIRA Պրոդուկտի զարգացում/մենեջմենթ
Անձնական հմտություններ
Ժամանակի կառավարում