ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
Ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրման տարեթիվ`
1993
Ինժեներ-էներգետիկ/Կորպորատիվ ծառայությունների տնօրինություն/Գույքի կառավարման վարչություն/Մասնաշենքերի շահագործման և սպասարկման բաժին
Ամբողջ դրույք
Երևան
05 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Մեխանիկական/ Ինժեներական
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք ինժեներ-էներգետիկ, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկի մասնաշենքերի էլեկտրամատակարարման և էլեկտրաբաշխման համակարգերի անխափան, անվտանգ, հուսալի և էներգաարդյունավետ շահագործման, տեխնիկական սպասարկման ու զարգացման ապահովման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել Կենտրոնական բանկի մասնաշենքերի էլեկտրամատակարարման և էլեկտրաբաշխման համակարգերի անխափան, հուսալի, անվտանգ և արդյունավետ շահագործումը։
- Կազմակերպել և վերահսկել էլեկտրական սարքավորումների, ցանցերի և համակարգերի պլանային կանխարգելիչ ու ընթացիկ տեխնիկական սպասարկումը։
- Վթարային անջատումների դեպքում մասնակցել պատճառների բացահայտմանը, էլեկտրամատակարարման հնարավորինս արագ վերականգնմանը և կրկնությունը կանխող միջոցառումների մշակմանը։
- Վերահսկել էլեկտրական բեռները, լարման, հոսանքի, հաճախականության, ակտիվ և ռեակտիվ հզորության, հզորության գործակցի և այլ հիմնական էլեկտրական պարամետրերը։
- Մշակել և ներկայացնել առաջարկություններ էլեկտրաէներգիայի խնայողության, բեռների օպտիմալացման, էներգաարդյունավետության բարձրացման և կորուստների նվազեցման վերաբերյալ։
- Վերահսկել կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող էլեկտրամոնտաժային, վերանորոգման, սպասարկման, փորձարկման և կարգաբերման աշխատանքները։
- Վերահսկել էլեկտրիկների և համապատասխան տեխնիկական աշխատողների կողմից իրականացվող աշխատանքների տեխնիկական պատշաճությունը։
- Վարել և արդիական պահել էլեկտրական համակարգերի տեխնիկական փաստաթղթերը, սխեմաները, սարքավորումների տվյալները, սպասարկման ժամանակացույցերը և կատարված աշխատանքների գրանցումները։
- Բաժնի պետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և հաշվետվություններ էլեկտրամատակարարման համակարգերի տեխնիկական վիճակի, անսարքությունների, կատարված և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (էլեկտրատեխնիկա, էներգետիկա, շենքերի ինժեներական համակարգեր կամ հարակից ինժեներական մասնագիտություններ)
- Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ՝ շենքային ինժեներական համակարգերի շահագործման և սպասարկման ոլորտում։
- Էլեկտրամատակարարման և էլեկտրաբաշխման համակարգերի կառուցվածքի, աշխատանքի և շահագործման սկզբունքների իմացություն։
- Բարձր, միջին և ցածր լարման էլեկտրական ցանցերի և սարքավորումների աշխատանքի հիմնական սկզբունքների իմացություն։
- Տրանսֆորմատորային ենթակայանների, ուժային տրանսֆորմատորների, բաշխիչ սարքավորումների և էլեկտրական վահանակների կառուցվածքի ու շահագործման իմացություն։
- Մուտքային և բաշխիչ վահանակների, ավտոմատ անջատիչների, ապահովիչների, կոնտակտորների, ռելեների և պաշտպանիչ սարքերի աշխատանքի սկզբունքների իմացություն։
- Պահուստային էլեկտրամատակարարման համակարգերի՝ ԱՎՌ/ATS, UPS, դիզել-գեներատորների աշխատանքի և շահագործման սկզբունքների իմացություն։
- Էլեկտրական պաշտպանության, ռելեական պաշտպանության, գերբեռնվածությունից, կարճ միացումից և գերլարումներից պաշտպանության սկզբունքների իմացություն։
- Էլեկտրական սարքավորումների ավտոմատ կառավարման, BMS/SCADA համակարգերի և դրանց միջոցով էլեկտրական պարամետրերի վերահսկման ընդհանուր սկզբունքների իմացություն։
- Էլեկտրաշարժիչների, հաճախականային փոխակերպիչների (VFD) և դրանց կառավարման ու պաշտպանության հիմնական սկզբունքների իմացություն։
- Ներքին և արտաքին լուսավորության, վթարային և տարհանման լուսավորության համակարգերի կառուցվածքի և շահագործման սկզբունքների իմացություն։
- Էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման, էներգախնայողության և էլեկտրական կորուստների նվազեցման սկզբունքների իմացություն։
- Համակարգչային ծրագրերի՝ MS Word, Excel, Outlook, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի և մոնիթորինգի համապատասխան ծրագրերի իմացություն։
Ինչպես նաև
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Վերլուծելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Սպասարկման հմտություն
- Առողջ դատելու ունակություն
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119, 5114
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն