Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Մեքենայական ուսուցման (ML) մոդելների վալիդացման մասնագետ, Մոդելային ռիսկերի և վերլուծությունների բաժին
Ամբողջ դրույք
Երևան
31 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Տվյալ մասնագետը պատասխանատու է բանկի բոլոր մակարդակներում մեքենայական ուսուցման մոդելների ստուգման, մոնիթորինգի և կատարելագործման համար, ապահովելով տվյալների բարձր որակը, մոդելների հուսալիությունը, բացատրելիությունը և համապատասխանությունը մոդելային ռիսկերի կառավարման ստանդարտներին։
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի տարբեր բիզնես գործընթացներում կիրառվող տվյալների որակի վերահսկման մեխանիզմների մշակում և ներդրում՝ մեքենայական ուսուցման մոդելների գծով ուսուցման և ստուգման համար
- Բանկում մեքենայական ուսուցման մոդելների ստուգման և փորձարկման մեթոդների և սկզբունքների մշակում
- Մեքենայական ուսուցման միկրոծառայությունների ստուգման ավտոմատացված համակարգերի մշակում
- Մոդելային ռիսկերի կառավարման գործընթացի մշակում և ներդրում
- Մեքենայական ուսուցման մոդելների որակի մոնիթորինգի համակարգերի մշակում
- Մոդելների բիզնես վերլուծության և ստուգման մեթոդաբանության կատարելագործում
- Մոդելների ստուգման բաղադրիչների գծով տեխնիկական պահանջների մշակում
- Մոդելների ստուգում և որակի վերահսկում (բացատրելիություն և մեկնաբանելիություն), հաշվետվությունների մշակում և ներկայացում շահագրգիռ կողմերին
- Մեքենայական ուսուցման մոդելների կենսացիկլի կառավարման համակարգի բարելավման առաջարկությունների ներկայացում
- Ղեկավարի այլ առաջադրանքների կատարում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն վիճակագրության, մաթեմատիկական մոդելավորման, մաթեմատիկայի, ռիսկերի կառավարման կամ ճարտարագիտության ոլորտում
- Վիճակագրության և հավանականության տեսության խորացված իմացություն, ֆինանսական վերլուծության և մեքենայական ուսուցման մոդելների իմացություն
- Վիճակագրական մոդելների (ռեգրեսիոն վերլուծություն, որոշումների ծառեր, գրադիենտ բուստինգ և այլն) և խորացված ուսուցման մոդելների մեկնաբանելիության վերլուծության իմացություն
- SHAP և ELI5 հարթակների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
- Տվյալների, մոդելների և հայեցակարգերի շեղման խնդիրների և դրանց կարգավորման մեթոդների իմացություն
- Python-ով ծրագրավորման փորձ, այդ թվում՝ Poetry, Git, կոդի ստուգման գործիքներ, Pip և Docker
- Վերլուծական և ստեղծագործական մտածողություն
- Հաղորդակցման և թիմում աշխատելու ունակություն, համագործակցելու և խորհրդակցելու հմտություններ
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն