Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

779645

դիտում

3563

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Մետատվյալների վերլուծաբան

Ամբողջ դրույք

Երևան

30 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Տվյալների ուսումնասիրություն/վերլուծություն

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մետատվյալների վերլուծաբանի, որը կապահովի բանկի տվյալների էկոհամակարգի պատշաճ փաստաթղթավորվածությունը, հայտնաբերելիությունը և վստահելիությունը։ Նշված աշխատակցի դերն առանցքային կարևորություն ունի տվյալների թափանցիկությունը և 2000+ աշխատակից ունեցող կազմակերպության թիմերին բարձրորակ մետատվյալների ակտիվների հասանելիությունն ապահովելու, ինչպես նաև դրանք հասկանալու հնարավորություն տալու համար։

Այս պաշտոնը զբաղեցնող աշխատակիցը պետք է աջակցի Ամերիաբանկի թվային տեսլականի իրականացմանը՝ ստեղծելով տվյալների վստահելի հիմքեր տվյալների վերլուծության, ավտոմատացման և հաջորդ սերնդի ֆինտեխ լուծումների մշակման համար։

Թեկնածուն պետք է ունենա ուշադրություն մանրուքների հանդեպ, լինի համագործակցող և եռանդով իրականացնի տվյալների կառավարման ամուր հիմքերի կառուցման աշխատանքները։

Աշխատանքային պարտականություններ
  • Պահպանել, հարստացնել և պարբերաբար թարմացնել ձեռնարկության տվյալների կատալոգը, գործարար բառարանը և տեխնիկական մետատվյալների պահոցները։
  • Փաստաթղթավորել և պահպանել տվյալների ծագման աղբյուրների մասին ամբողջական տեղեկությունները բոլոր համակարգերում և տվյալների հոսքերում։
  • Սերտորեն համագործակցել տվյալների սեփականատերերի և տեխնիկական թիմերի հետ՝ մետատվյալների հավաքագրման, վավերացման և շարունակական բարելավման նպատակով։
  • Հետևել, որ մետատվյալները լինեն ամբողջական, ճշգրիտ և համաձայնեցված՝ ապահովելով դրանց համապատասխանությունը տվյալների բոլոր տիրույթներում։
  • Նպաստել մետատվյալների ստանդարտների, անվանակոչման կոնվենցիաների (naming conventions) և փաստաթղթավորման մեթոդների մշակմանը և կատարելագործմանը։
  • Բարելավել տվյալների հայտնաբերելիությունը և թափանցիկությունը՝ ապահովելով հստակ, հեշտ որոնվող և օգտագործելու տեսանկյունից հարմար գրանցումներ կատալոգում։
  • Աջակցել մետատվյալների քաղաքականությունների, սեփականության համակարգերի և կառավարման գործընթացների ներդրմանը։
  • Համագործակցել տվյալների սեփականատերերի, տվյալների ինժեներների, բիզնես-տվյալների վերլուծության թիմերի և տվյալների որակի ապահովման մասնագետների հետ՝ մետատվյալների ծածկույթն ընդլայնելու և մետատվյալների ընդհանուր որակը բարձրացնելու նպատակով։
Անհրաժեշտ հմտություններ
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ տվյալների սպասարկման, տվյալների վերլուծության/բիզնես-վերլուծության, տվյալների ճարտարագիտության կամ տվյալների կառավարման ոլորտներում
  • SQL-ի գործնական իմացություն՝ ներառյալ հարցումներ գրելու և մեկնաբանելու կարողություն (JOIN-եր, ագրեգացիաներ, ֆիլտրում), սկզբնական համակարգերը ուսումնասիրելու, մետատվյալները վավերացնելու և տվյալների ծագումնաբանությունը (data lineage) հետևելու նպատակով
  • Տվյալների կառուցվածքների, տվյալների մոդելների և բիզնես-տվյալների ոլորտների լավ իմացություն
  • Զարգացած վերլուծական, փաստաթղթավորման և հաղորդակցման հմտություններ
  • Տարբեր թիմերի հետ արդյունավետորեն համագործակցելու ունակություն
  • Ժամանակակից ֆինտեխ միջավայրում մետատվյալների և տվյալների կառավարման ոլորտներում զարգանալու մոտիվացիա
Լրացուցիչ տեղեկություն