Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

170896

դիտում

513

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Բաժնի պետ/Ռազմավարույան և կառավարման դեպարտամենտ/Հասարակայնության հետ կապերի բաժին

Ամբողջ դրույք

Երևան

11 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Այլ

Կատեգորիա Հաղորդակցություն/Լրագրություն/PR

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք, Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ով պատասխանատու կլինի զանգվածային լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապի ապահովման համար:

Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել բաժնի գործառույթների արդյունավետ իրականացումը՝ համաձայն դեպարտամենտի կանոնադրության
    • Կենտրոնական բանկի հանրային հաղորդակցման ամբողջ բովանդակության ու ներկայացման աշխատանքների համակարգում՝ «մեկ պատուհան» սկզբունքով կենտրոնացված հաղորդակցում
    • Հրապարակային տեղեկատվության տեքստային և արտաքին ձևավորման ամբողջականության ապահովում՝ սահմանելով ու վերահսկելով հաղորդագրությունների ոճական, լեզվական և վիզուալ ստանդարտները
    • Կենտրոնական բանկի կայքի և սոցիալական հարթակների կառավարում՝ ապահովելով դրանց ժամանակակից, տեղեկատվական ու հասանելի լինելը
    • Քաղաքացիների հետ հաղորդակցման կազմակերպում՝ ապահովելով բանավոր և գրավոր դիմումներին տեղեկատվության տրամադրման, սպասարկման և հարցերի լուծման արդյունավետ, արագ և միասնական գործընթաց:
  • Մշակել, իրականացնել և շարունակաբար զարգացնել բաժնի կարգերն ու ընթացակարգերը
  • Պլանավորել բաժնի աշխատակիցների աշխատանքային առաջնահերթություններն ու գործառույթները, սահմանել KPI-ներ, գնահատել կատարողականը և ապահովել պարբերական հետադարձ կապ
  • Աջակցել բաժնի նոր աշխատակիցների հավաքագրմանը և ներկայացնել առաջարկություններ աշխատակիցների վերապատրաստման ու զարգացման վերաբերյալ
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն բաժնի ներսում, ինչպես նաև Բանկի այլ ստորաբաժանումների, գործադիր մարմնի և Խորհրդի ներկայացուցիչների հետ
  • Իրականացնել փոփոխությունների կառավարում՝ ապահովելով բաժնի հարմարվողականությունը նոր գործընթացներին և բիզնես մոդելներին
  • Խթանել Բանկում սահմանված մշակույթի տարածումն ու արժեքների պահպանումը
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ հասարակայնության հետ կապերի ոլորտում, ցանկալի է՝ առնվազն 1 տարվա ղեկավարի փորձ
  • Հասարակայնության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցության ոլորտում խորացված գիտելիքներ՝ ներառյալ
    • ռազմավարական և ինստիտուցիոնալ/կորպորատիվ հաղորդակցման կառավարում
    • հետազոտական մեթոդներ և հաղորդակցական արդյունավետության վերլուծություն
    • ճգնաժամային հաղորդակցում
    • հանրային կապեր, հեղինակության և բրենդի կառավարում
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման և խմբագրական հմտություններ
  • Տնտեսագիտության և ֆինանսների բազային գիտելիքներ

Ինչպես նաև.

  • Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություն
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
  • Մեդիագրագիտություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել
(+37410) 592-592(5119):
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն