Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

162256

դիտում

501

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Բաժնի պետ/Իրավաբանական վարչության/Ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժին

Ամբողջ դրույք

Երևան

28 Օգոստոս 2026

Աշխատանքի պայմաններ Այլ

Կատեգորիա Իրավական

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք Ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժին բաժնի պետ, ով պատասխանատու կլինի իր բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել բաժնի ռազմավարական խնդիրների, տարեկան թիրախների և կատարողականի կառավարման իրականացումը
  • Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքների՝
    • գործառույթների բաշխում/վերաբաշխում
    • աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
    • աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ։
  • Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը
  • Իրականացնել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերայի պլանավորում, մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
  • Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրություններ անմիջական ղեկավարին
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ֆինանսական ոլորտում
  • Գործարար կառավարման գիտելիքներ
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության խորացված իմացություն
  • Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության խորացված մացություն
  • Արժութային օրենսդրության խորացված իմացություն
  • Կորպորատիվ իրավունքի խորացված իմացություն
  • Հարկային օրենսդրության իմացություն
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում
  • Ռազմավարական մտածելակերպ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր հմտություն
  • Բանակցելու ունակություն
  • Սեփական էմոցիաները կառավարելու և այլ անձանց էմոցիաները հասկանալու և ուղղորդելու ունակություն
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
  • Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն
  • Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն