Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Գործավար-օգնական, Իրավաբանական դեպարտամենտ
Ամբողջ դրույք
Երևան
06 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ադմինիստրատիվ/օֆիսային
Աշխատանքի նկարագրություն՝
Հանդես գալ որպես Իրավաբանական դեպարտամենտի տնօրենի Գործավար-օգնական և աջակցել նրանց վարչական հարցերում։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել Իրավաբանական դեպարտամենտի կողմից կազմակերպվող նիստերին, աշխատանքային հանդիպումներին, կազմել և վարել համապատասխան արձանագրությունները, պատրաստել և նախապես ներկայացնել մասնակիցներին նիստերի օրակարգը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
- Ապահովել տնօրենի կողմից տրվող առաջադրանքների (task) և հիշեցումների (reminder) պատշաճ ձևակերպումը և հետևել դրանց ժամանակին կատարմանը,
- Ապահովել դեպարտամենտի փաստաթղթաշրջանառությունը (ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային), դրա պահպանումը և արխիվացումը,
- Ապահովել դեպարտամենտի գործառույթների շրջանակում կնքվող պայմանագրերի, առաջարկների և հաշվարկային փաստաթղթերի դիտասևեռման և ստորագրման գործընթացը,
- Ստեղծել և վարել կարևոր ամսաթվերի օրացույց, հետևել դրանց ընթացքին` համապատասխանաբար պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը և ուղարկելով հիշեցումներ,
- Պատասխանել դեպարտամենտին առնչվող հեռախոսազանգերին, հարցումներին և դիմումներին՝ հղելով դրանք համապատասխան հասցեատերերին,
- Ընդունել և ուղղորդել հյուրերին,
- Կազմակերպել հանդիպումներ, հավաքել և դեպարտամենտի տնօրենին տրամադրել այդ հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկությունները,
- Իրականացնել ընթացիկ թարգմանություններ,
- Կատարել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական համապատասխան կրթություն /լեզվաբանություն, բանասիրություն, գործավարություն, իրավագիտություն /
- Նվազագույնը 1 տարվա ադմինիստրատիվ աշխատանքային փորձ
- Հետաքրքրություն իրավական ոլորտի նկատմամբ և ոլորտի վերաբերյալ տարրական պատկերացում
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ինքնուրույն և թիմային աշխատանքներ կատարելու ունակություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ, ճկունություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և ժամանակը ճիշտ կառավարելու հմտություններ
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգված աշխատելու, խնդիրների առաջայնության տարբերակման և ժամանակի կառավարման կարողություններ,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ներկայացուցչական հմտություններ