Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

869481

դիտում

3692

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Կորպորատիվ վարկավորման Ծառայություն, Վարկառուների բիզնեսների տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների բաժին(վարկային վերլուծաբան), Մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

21 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Հաճախորդների վարկունակության գնահատման նպատակով ֆինանսատնտեսական և տեխնիկատնտեսական ցուցանիշների վերլուծության ապահովում:

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները` ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի համաձայն,
  • Կորպորատիվ ծառայության ցուցանիշներին բավարարող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության, գրավի առկայության և գործունեության վայր այցելության հիման վրա պատրաստել եզրակացություններ վերջիններիս վարկավորման նպատակահարմարության վերաբերյալ,
  • Պատրաստված եզրակացությունները և հաշվետվությունները քննարկել բաժնի ղեկավարի հետ,
  • Ներկայացնել պատրաստված եզրակացությունները Բանկի իրավասու մարմինների քննարկմանը` որոշում կայացնելու նպատակով,
  • Վարկային գործում ապահովել պայմանագրերից և դրանց կնքման հետ կապված կից փաստաթղթերից բացի մնացած` Վարկավորման ընթացակարգով նախատեսված այլ փաստաթղթերը,
  • Իրականացնել տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկում և հսկողություն` հետևելով վարկառուների կողմից իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը,
  • Վարկառուների կողմից տրամադրված, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա իրականացնել վարկառուների ընթացիկ ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն (մոնիտորինգ),
  • Տրված լիազորությունների շրջանակներում կայացնել որոշումներ՝ վարկավորման գործընթացի կազմակերպման և իրականացման համար,
  • Հաճախորդի հետ պահել հաղորդակցում,
  • Բարձրացնել, քննարկել և մշակել ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ,
  • Իրականացնել միևնույն ոլորտի տարբեր վարկառուների ցուցանիշների համեմատական ուսումնասիրություններ,
  • Իրականացնել վարկառուների ֆինանսատնտեսական և տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալների բազաների ձևավորումը և վարումը,
  • Իրականացնել ընթացիկ տեխնիկատնտեսական հսկողություն վարկառուների կողմից իրականացվող նախագծերի մասով ,
  • Իրականացնել վարկառուների նկատմամբ Բանկի կողմից սահմանված ֆինանսական և տեխնիկատնտեսական քովենանթների հսկում,
  • Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ անհրաժեշտության։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում
  • Նվազագույն աշխատանքային փորձ` 2 տարի
  • Անալիտիկ և ճկուն մտածելակերպ
  • Թիմում աշխատելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հարմարվելու կարողություն
  • ՀԾ Բանկ, MS Office ծրագրերի տիրապետում
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն

Անձնական հմտություններ
Վերլուծական հմտություններ Communicability