Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

878552

դիտում

3706

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հաճախորդների սպասարկման մենեջեր, Նորագավիթ մասնաճյուղ

Ամբողջ դրույք

Երևան

21 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Բանկի ծառայությունների վերաբերյալ համապատախսան խորհրդատվության տրամադրումը և գործարքների իրականացում:

Աշխատանքային ժամերը 10:00-22:00

Շաբաթական 40 ժամ

Աշխատանքային պարտականություններ
  • Բանկի հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
  • Կատարել գործարքներ
  • Կազմել բանկային, ավանդային և քարտային հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և հաստատել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը
  • Բացել հաշիվներ և տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը
  • Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին և հաճախորդին առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություններ
  • Հանդիսանալ միջնորդ օղակ “հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ” հարաբերությունների ընթացքում
  • Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր
  • Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
  • Ընդունել և բաժնի ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ:
  • Կատարել այլ հանձնարարություններ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն. Ցանկալի է ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում:
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն 6 ամիս հաճախորդների սպասարկման ոլորտում)
  • Բանկային գործի և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն
  • Բանկային և քաղաքացիական օրենսդրության տարրական գիտելիքներ
  • MS Word, Excel, համակարգչային ծրագրերի իմացություն, “AS-Bank 4.0 Գործառնական օր” ծրագրի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների լավ իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

At least 1 years of work experience in Ameriabank. Please inform your direct manager before applying for the job.

Մասնագիտական հմտություններ
ՀՀ բանկային օրենսդրություն MS Office ArmSoft բանկային ծրագրային ապահովում
Անձնական հմտություններ
Խնդիրների լուծում Retail sales