Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

872250

դիտում

3695

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Բրոքերային ծառայության աջակցման մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

16 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Տեխնիկական աջակցություն

Աշխատանքի նկարագրություն՝

Բրոքերային ծառայության աջակցման մասնագետը ապահովում է բրոքերային համակարգերի անխափան աշխատանքի մշտադիտարկումը, աջակցում է հաճախորդներին ներդրումային հարթակներից օգտվելու ընթացքում և օգնում արագ լուծել առաջացող տեխնիկական հարցերը։ Պաշտոնը ենթադրում է հաճախորդների զանգերի և հաղորդագրությունների արդյունավետ սպասարկում, տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերում և համապատասխան ստորաբաժանումներին ժամանակին փոխանցում՝ ապահովելով հաճախորդների ապասարկման դրական փորձառությունը և ծառայությունների շարունակականությունը։ Հաստիքը նախատեսված է հերթափոխային աշխատանքի համար՝ 20:00–04:00 աշխատանքային ժամերով, օրը մեջ գրաֆիկով։

Աշխատանքային պարտականություններ
  • Հետևել բրոքերային և ներդրումային համակարգերի աշխատանքին և տեխնիկական խնդիրների դեպքում տեղեկացնել համապատասխան թիմերին։
  • Տրամադրել առաջնային տեխնիկական աջակցություն հաճախորդներին՝ աջակցելով հարթակներից օգտվելու ընթացքում առաջացող հարցերի և խնդիրների լուծմանը
  • Պատասխանել հաճախորդների զանգերին, էլեկտրոնային նամակներին և այլ հաղորդագրություններին՝ ապահովելով արագ և պրոֆեսիոնալ արձագանք
  • Աջակցել հաճախորդներին բրոքերային և ներդրումային ծառայություններից օգտվելու ընթացքում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղորդում։
  • Իրականացնել հաճախորդների հանձնարարականները և ապահովել դրանց իրականացումը սահմանված ընթացակարգերի համաձայն։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսագիտության, բանկային գործի կամ հարակից ոլորտում։
  • Հաճախորդների սպասարկման կամ տեխնիկական աջակցության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ և հաճախորդամետ սպասարկման հմտություններ։
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի հարցում կառավարելու ունակություն ։
  • Համակարգչային ծրագրերից և տեղեկատվական համակարգերից վստահ օգտվելու հմտություններ։
  • Հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։