Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

822122

դիտում

3627

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Բրենդի կառավարման բաժնի ղեկավար, Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտ

Ամբողջ դրույք

Երևան

11 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Մարքեթինգ/Գովազդ

Աշխատանքի նկարագրություն՝

Ամերիաբանկը փնտրում է Բրենդի կառավարման բաժնի ղեկավար, ով որպես Մաքեթինգի և հաղորդակցության թիմակից, պատասխանատու է Ամերիա բրենդի ռազմավարության ձևավորման և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր բրենդերի ռազմավարական սինխրոնիզացման համար՝ ապահովելով Ամերիա բրենդի ճանաչելիության և ասոցիատիվ ընկալման նպատակները համապատասխան թիրախային խմբերում և հարթակներում։ Նա համակարգում է թիմի աշխատանքը՝ ներառյալ ռազմավարական պրոդուկտների մշակումը, իմիջային արշավների կառավարումը, միջոցառումների կազմակերպումը, մեդիա պլանավորումը և մասնաճյուղերի հետ համագործակցությունը՝ վաճառքի և բրենդի խթանման նպատակով։ Այս դերը պահանջում է ուժեղ ռազմավարական մտածողություն, թիմի ղեկավարման և տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցության հմտությունններ՝ բիզնեսի նպատակներին համահունչ բրենդային փորձ ապահովելու համար:

Աշխատանքային պարտականություններ
      • Վարել բրենդի ռազմավարական մոտեցումների ձևավորման օրակարգը` կազմակերպելով համապատասխան քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
      • Ապահովել բրենդի միասնական / համահունչ ներկայացումը բոլոր հարթակներում և մասնաճյուղերում։
      • Վերահսկել Բանկի կողմից իրականացվող բոլոր արշավների, առաջմղումների, միջոցառումների, գործողությունների և տեղեկացումների համապատասխանեցումը բրենդի մշակված ռազմավարությանը և բրենդ խոստումին (brand promise):
    • Իմիջային արշավների և նախաձեռնությունների մշակում և կառավարում

      • Բացահայտել բրենդի ներկայացման և բրենդի նկտատմամբ լոյալության բաձրացմանն ուղղված տարբեր ուղղություններ` ըստ համապատասխան թիրախային խմբերի:
      • Մշակել և վերահսկել բրենդային և իմիջային արշավների ու համագործակցությունների ռազմավարությունը։
      • Հստակ ձևակերպել արշավների նպատակները, թիրախային լսարանը և հաղորդագրությունները։
      • Վերահսկել կրեատիվ գործակալությունների և դիզայներների աշխատանքը։
      • Ապահովել Ամերիա ընկերությունների խմբի ապրանքանիշով բրենդավորված նյութերի, կորպորատիվ նվերների պատրաստումը և դրանց նպատակային բաշխումը
      • Վերլուծել արշավների արդյունավետությունը (KPIs, ROI)։
    • Միջոցառումների կազմակերպում

      • Սահմանել միջոցառումների ռազմավարական դերը բրենդի կառուցման մեջ, ինչպես նաև ապահովել ընկերության տարբեր պրոդուկտային թիմերի հետ միջոցառումների ընտրության և կազմակերպման գործընթացի շարունակականությունն ու արդյունավետությունը:
      • Ղեկավարել միջոցառումների պլանավորումը, իրականացումը և գնահատումը։ Բանկի հաճախորդների, գործընկերների, թիրախային սեգմենտների համար կազմակերպել թեմատիկ միջոցառումներ, BTL-ներ
      • Համագործակցել կազմակերպչական թիմերի, գործընկերների և մատակարարների հետ։
      • Վերահսկել միջոցառումների բյուջեների, բովանդակության և ազդեցության ողջ գործընթացը` լավագույն արդյունքներ ապահովելու համար։
    • Աշխատանք մասնաճյուղերի և վաճառքի թիմերի հետ

      • Ապահովել բրենդի միասնականությունն ամբողջ կազմակերպությունում, այդ թվում՝ մասնաճյուղերում։
      • Վերահսկել, որ մասնաճյուղերը հետևեն բրենդի ուղեցույցներին։ Մշակել բրենդային նյութեր ու գործիքներ մասնաճյուղերի համար։
      • Կազմակերպել տեղային/ BTL արշավներ՝ մասնաճյուղերի և ընդհանրական վաճառքները խթանելու նպատակով։
    • Վերլուծություն և հաշվետվություն

      • Կատարել պարբերական վերլուծություններ՝ բրենդի ճանաչելիության, վարկանիշի և արշավների արդյունքների վերաբերյալ։
      • Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ, մոնիթորինգներ իրականացվող արշավների/առաջմղումներից առաջ, ընթացքում և հետո` ըստ անհրաժեշտության` արշավների արդյունավետության գնահատման նպատակով

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ բրենդերի կառուցման և կառավարման ուղղությամբ
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Տնտեսագիտական, հատկապես բանկային ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Կազմակերպչական ջիղ, հաղորդակցման ունակություններ
  • Մեծ թիմում աշխատելու ունակություն
  • Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, պատասխանատվության բարձր զգացում


Մասնագիտական հմտություններ
Բռենդավորում Միջոցառումների կազմակերպում Մարքեթինգի կառավարում
Անձնական հմտություններ
Ստեղծարար մտածողություն Վերլուծական հմտություններ Հաղոորդակցման հմտություններ