Пожалуйста подождите ...

583490

Просмотр

3218

История вакансий

Индустрия:

Финансы/Банк/Страхование

Количество сотрудников:

1500-2000

Тип компании:

ОАО/ЗАО/ООО

Дата основания:

2003

Գրավների ձևակերպման և ուղեկցման բաժնի մասնագետ

Полная ставка

Ереван

09 Ноябрь 2026

Условия контракта Постоянный

Категория Банковское/кредитное дело

Описание работы

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գրավների ձևակերպման և ուղեկցման բաժնի մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկում գրավադրված գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գրությունների (դիմումների) պատրաստում,
  • Պետական լիազոր մարմիններում գրավի իրավունքի գրանցման, դադարեցման իրականացում,
  • Մահացած հաճախորդների մահվան վերաբերյալ տեղեկատվության ստացում և վերլուծություն, մահացած հաճախորդների գծով Բանկին՝ որպես պարտատեր գրանցելու դեպքում նոտարական գրասենյակ ներկայացվող պարտավորությունների տեղեկանքի պատրաստում,
  • Երևան քաղաքի նոտարական գրասենյակներում Հաճախորդների հետ պայմանագրերի ստորագրում, մահացած հաճախորդների գծով պարտավորությունների գրանցում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական) կրթություն,
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների սպասարկման ոլորտում,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Профессиональные навыки
MS Office