Индустрия:
Образование
Тип компании:
Некоммерческая организация
Дата основания:
1991
Դասընթացավար
Временный контракт
Вайк
30 Октябрь 2026
Условия контракта Временный
Категория Образование
Описание работы
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (TRDP) աշխատանքի է հրավիրում «Ձեռներեցության հիմունքներ և բիզնես-պլանի կազմում» դասընթացների դասընթացավար՝ Վայոց Ձորի մարզային գրասենյակների համար։
Обязанности
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտներում։
- Ձեռներեցության, բիզնեսի կառավարման և բիզնես-պլանների մշակման վերաբերյալ գիտելիքներ։
- Ուսուցողական դասընթացների կազմակերպման և անցկացման փորձ, հատկապես՝ բիզնես-պլանների կազմման և ֆինանսական կառավարման թեմաներով։
- Բիզնես-պլանների ֆինանսական գնահատման, եկամուտների և ծախսերի հաշվարկման, շահութաբերության և վարկի մարման կարողության գնահատման հմտություններ։
- MS Office ծրագրային փաթեթի, հատկապես՝ MS Word, Power Point և MS Excel ծրագրերի լավ իմացություն։
- Դասընթացների մասնակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու, նրանց ուղղորդելու և անհատական խորհրդատվություն տրամադրելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական հմտություններ։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
- Մարզային գրասենյակներում աշխատելու պատրաստակամություն։
Требования
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և անցկացնել «Ձեռներեցության հիմունքներ և բիզնես-պլանի կազմում» թեմայով դասընթացներ։
- Աջակցել մասնակիցներին բիզնես գաղափարների մշակման և իրագործելիության գնահատման հարցում։
- Օգնել մասնակիցներին կազմել հիմնավորված բիզնես-պլաններ՝ ներառյալ շուկայի գնահատումը, ֆինանսական կանխատեսումները և ներդրումային ծախսերի հաշվարկը։
- Հետևել դասընթացների առաջընթացին, գնահատել մասնակիցների աշխատանքները և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ մարզային ծրագրի ղեկավարին։
Дополнительная информация
Դիմելու կարգը
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը իր գործունեության մեջ խստորեն հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքների ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին