"Ардшинбанк" ОАО
Армения
Индустрия:
Финансы/Банк/Страхование
Количество сотрудников:
1500-2000
Тип компании:
ОАО/ЗАО/ООО
Дата основания:
2003
Բիզնես Ծառայությունների Տեխնոլոգիական Դոմեյնի Թիմի ղեկավար/Creatio Platform Owner
Полная ставка
Ереван
22 Ноябрь 2026
Условия контракта Постоянный
Категория Банковское/кредитное дело
Описание работы
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու Բիզնես Ծառայությունների Տեխնոլոգիական Դոմեյնի Թիմի ղեկավար/ Creatio Platform Owner, ով ունի .NET և BPM հարթակների տեխնոլոգիաների խորացված գիտելիքներ և գործնական փորձ։
Ինչ պարտականություններ կունենաս դու.
-
Բիզնես ստորաբաժանումների հետ համագործակցությամբ պահանջների հավաքագրման, վերլուծության և տեխնիկական լուծումների ձևավորման գործընթացի ապահովում,
-
BPM հարթակի վրա բիզնես գործընթացների նախագծում, մշակում, օպտիմալացում և ավտոմատացում,
-
Creatio հարթակի և Բանկի ներքին ու արտաքին համակարգերի միջև ինտեգրացիոն ճարտարապետության և լուծումների զարգացում։
-
Creatio և .NET ծրագրավորողների թիմի աշխատանքների կազմակերպում, ղեկավարում և մասնագիտական զարգացում,
-
.NET տեխնոլոգիաներով մասշտաբավորվող և արդյունավետ ծրագրային լուծումների նախագծում և մշակում,
-
Հարթակի տեխնիկական ճարտարապետության, նախագծային սկզբունքների և տեխնոլոգիական ստանդարտների սահմանում ու պահպանում,
-
QA, DevOps, Business Analysis թիմակիցների և այլ տեխնոլոգիական թիմերի հետ համագործակցության ապահովում,
-
Ծրագրային ապահովման մշակման ամբողջական գործընթացի (SDLC) վերահսկում՝ նախագծումից մինչև ներդրում և հետագա սպասարկում,
-
Կոդի որակի և ճարտարապետական լուծումների և տեխնիկական ստանդարտների պահպանում և վերահսկում,
-
Համակարգերի արտադրողականության, անվտանգության, կայունության և մասշտաբավորվելու հնարավորությունների բարելավում,
-
Տեխնիկական խնդիրների բացահայտում և լուծում, աշխատանքների արդյունավետ բաշխում և ժամկետների վերահսկում,
-
CI/CD, DevOps, մոնիթորինգի, ավտոմատացված թեստավորման և թողարկումների կառավարման գործընթացների շարունակական կատարելագործում։
Դիմիր, եթե.
-
Ունես բարձրագույն տեխնիկական կրթություն,
-
Ունես բանկային, Fintech կամ այլ կարգավորվող ոլորտներում բարդ տեղեկատվական համակարգերի կառավարման փորձը։
-
Ունես ծրագրային ապահովման մշակման առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, հիմնականում .NET տեխնոլոգիաներով,
-
Ունես BPM հարթակի հետ աշխատանքի խորացված և վերջին տարիների գործնական փորձ և տիրապետում ես C#, ASP.NET Core, Entity Framework և Web API տեխնոլոգիաներին,
-
Ունես Creatio-ի բիզնես գործընթացների նախագծման, անհատականացման և ինտեգրման փորձ,
-
Ունես SQL Server և PostgreSQL տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
-
Ունես Microservices, Event-driven Architecture, Clean Architecture և Domain-Driven Design ճարտարապետական մոտեցումների իմացություն,
-
Ունես Kafka կամ RabbitMQ հաղորդագրությունների փոխանցման համակարգերի հետ աշխատանքի փորձ,
-
Ունես REST API-ների, արտաքին համակարգերի ինտեգրման և տեղեկատվական անվտանգության գիտելիքներ,
-
Ունես ծրագրավորողների թիմի ղեկավարման և մենթորության փորձ և կարողանում ես արդյունավետ համագործակցել բիզնես վերլուծաբանների, QA մասնագետների, պրոդուկտի ղեկավարների և այլ շահակիցների հետ,
-
Ունես հաղորդակցման, կազմակերպչական, վերլուծական և խնդիրների լուծման զարգացած հմտություններ,
-
Ունես CI/CD, DevOps, մոնիթորինգի և ծրագրային լուծումների ներդրման գործընթացների իմացություն,
-
Ունես Creatio-ի հավաստագրերի առկայություն, որը կհամարվի առավելություն։
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: