Пожалуйста подождите ...

612387

Просмотр

3259

История вакансий

Индустрия:

Финансы/Банк/Страхование

Количество сотрудников:

1500-2000

Тип компании:

ОАО/ЗАО/ООО

Дата основания:

2003

Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու

Полная ставка

Ереван

01 Декабрь 2026

Условия контракта Постоянный

Категория Банковское/кредитное дело

Описание работы

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկային ծառայությունների մշակման, ներդրման իրավական ուղեկցման իրականացում,
  • Բանկի կողմից կնքվող այլ` ոչ ստանդարտ (ոչ տիպային) պայմանագրերի նախագծերի կազմում,
  • Խոշոր միջազգային գործարքների համար պայմանագրերի, այլ իրավական փաստաթղթերի մշակում և գործարքի ամբողջական իրավական սպասարկում,
  • Ոչ ստանդարտ գործարքներով մասնակցություն հաճախորդների հետ վարվող բանակցություններին, պայմանագրերի նախագծերի համաձայնեցում,
  • ՀՀ-ից դուրս ապահովման միջոցների կնքման և գրանցման գործարքների իրավական սպասարկում,
  • Ոչ ռեզիդենտ ընկերությունների հաշիվների բացման համար ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում, եզրակացության տրամադրում,
  • Բանկի ներքին, անհատական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության իրականացում,
  • Բանկի տնտեսական գործունեության սպասարկման համար (վարկերի այլ ֆինանսական գործարքների ստացման, ավանդների ներդրման, և այլ) իրականացվող գործարքների իրավական սպասարկում, պայմանագրերի մշակում,
  • Բանկի հետ փոխկապակցված անձանց գործունեության շրջանակներում պայմանագրերի և այլ փաստաթղթերի մշակում, վերլուծություն, իրավական խորհրդատվության և եզրակացությունների տրամադրում,
  • Բանկի ֆինանսական գործառնություններին առնչվող պայմանագրերի, վերջինիս փոփոխությունների համաձայնագրերի, Բանկի կողմից տրվող գրավի առարկային առնչվող համաձայնեցումների, երաշխիքային նամակների և այլ անհատական փաստաթղթերի մշակում, իրավական սպասարկում,
  • Վարկային կոմիտեի /վարկ, լիզինգ, ֆակտորինգ այլ ֆինանսական գործիքներ/ որոշումների նախագծերի վերանայման, համաձայնեցման իրականացում,
  • Ֆինանսական գործիքների փաթեթների (վարկառուին, երաշխավորին, գրավատուին առնչվող փաստաթղթեր) ուսումնասիրություն, գործարքի օրինականության ստուգում,
  • Հաճախորդների խոշոր գործարքների և շահագրգռվածությամբ գործարքների վերհանում, կնքմանը հավանություն տալու մասին իրավասու մարմինների որոշումների ստուգում,
  • Գրավի առարկայի և գրավատուի իրավունքների ստուգման նպատակով փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, գրավի իրավունքի գրանցման խնդիրների իրավական սպասարկում,
  • Վարկային, գրավի, երաշխավորությունների տրամադրման և այլ տիպային պայմանագրերում փոփոխությունների վերաբերյալ համաձայնագրերի, ծանուցումների կազմում,
  • Ժառանգական գործին առնչվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում,
  • Պայմանագրերի կնքման և կատարման ապահովման համար լիազորագրերի և այլ փաստաթղթերի կազմում, ապահովում, ստուգում,
  • Փաստաթղթերի իրավական փորձաքննություն և եզրակացությունների տրամադրում Բանկի գործունեության ընթացքում ծագող իրավական հարցերի, խնդիրների վերաբերյալ,
  • Բանկի կողմից ստացված գրությունների, բողոքների վերաբերյալ դիրքորոշման տրամադրում, դրանց վերաբերյալ պատասխան գրությունների մշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում կամ առնվազն 2 տարվա փորձ իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում,
  • Ունես փաստաբանի որակավորումը ցանկալի է,
  • Ունես MS Office ծրագրի իմացություն,
  • Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես Գործարարական, հարկային, ֆինանսական և վարչական հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Профессиональные навыки
MS Office