FINCA UCO CJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
200-500
Type:
LLC/OJSC/CJSC
Տեղեկատվական թիմի մասնագետ
Full time
Yerevan
04 November 2026
Employment term Temporary
Category Banking/credit
Job description:
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է իր Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետի (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել), ով պատասխանատու է հաճախորդների զանգերին պատասխանելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և հաճախորդներին հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու համար։
Job responsibilities
- Սպասարկել Ընկերություն զանգահարած հաճախորդներին
- Կատարել ելքային զանգեր հաճախորդներին` հարցումների և տեղեկատվության պարզաբանման նպատակով,
- Իրականացնել հաճախորդների սպասարկում առցանց զրուցարանի միջոցով,
- Կատարել հաճախորդի առաջարկությունների, պահանջների և բողոքների վերաբերյալ գրառումներ,
- Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները՝ իր իրավասության շրջանակներում։
- Հաճախորդների բարդ զանգերի, բողոքների, խարդախությունների, տեխնիկական սխալների դեպքում խնդիրները փոխանցել տեղեկատվական թիմի կամ Կոնտակտային կենտրոնի ղեկավարին,
- Մուտքագրել հաճախորդների բողոքները, հետևել դրանց լուծման ընթացքին,
- Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական հաշվետվություններ,
- Պատասխանել սոցիալական ցանցերի միջոցով եկած հարցումներին,
- Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ։
Required qualifications
- Բարձրագույն կրթութոյւն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Թիմային աշխատանքի, կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն,
- Զարգացած վերլուծական մտածողություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն,
- Սեղմ ժամկետներում և լարված աշխատելու ունակություն,
- Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank)։
- Ժամանակի կառավարում
Additional information
Աշխատանքային գրաֆիկ
Ներկայումս աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ է՝ 08:30–18:30 միջակայքում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ առաջիկայում հնարավոր է անցում 5-օրյա հերթափոխային գրաֆիկի՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը (09:00–22:00)։
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն