Please Wait ...

Telcell

Armenia

109560

views

134

job history

Industry:

Finance/Banking/Insurance

Number of Employees:

200-500

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2007

Product Owner

Full time

Yerevan

Employment term Permanent

Category Product/Project Management

Job description:

Product Owner-ը պատասխանատու է կանխիկ գործարքներ իրականացնող սարքավորումների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների ստեղծման, զարգացման և շարունակական բարելավման գործընթացի կառավարման համար։ Հաստիքը ներառում է շուկայի, մրցակիցների և օգտատերերի կարիքների ուսումնասիրություն ու վերլուծություն, պրոդուկտի տեսլականի և զարգացման ճանապարհային քարտեզի մշակում, բեքլոգի կառավարում և առաջնահերթությունների սահմանում։ Product Owner-ը վերահսկում է պրոդուկտի զարգացման բոլոր փուլերը, գնահատում արդյունքները և համագործակցում համապատասխան թիմերի հետ՝ ապահովելով պրոդուկտի համապատասխանությունը հաճախորդների կարիքներին և սահմանված նպատակներին։

Job responsibilities
  • Կանխիկ գործարքներ իրականացնող սարքավորումների շուկայի, մրցակիցների և օգտատերերի կարիքների ուսումնասիրություն ու վերլուծություն՝ պրոդուկտի շարունակական զարգացման և բարելավման նպատակով։
  • Պրոդուկտի տեսլականի սահմանում, զարգացման ռազմավարության, ճանապարհային քարտեզի (Roadmap) և աճի հնարավորությունների մշակում։
  • Կանխիկ գործառույթներ իրականացնող սարքավորումների համար պրոդուկտների և ծառայությունների ստեղծման ու զարգացման ամբողջական գործընթացի կառավարում։
  • Պրոդուկտի բեքլոգի (Product Backlog) կառավարում, պահանջների վերլուծություն և առաջնահերթությունների սահմանում՝ հաշվի առնելով բիզնես նպատակներն ու փոփոխվող կարիքները։
  • Սերտ համագործակցություն նախագծերի կառավարման (PM), մարքեթինգի, վաճառքի և տեխնիկական թիմերի հետ՝ պրոդուկտի նպատակներն արդյունավետ իրականացնելու համար։
  • Պրոդուկտի առաջընթացի մշտադիտարկում և արդյունքների գնահատում զարգացման յուրաքանչյուր փուլում։
  • Պրոդուկտի թարմացումների և նոր ֆունկցիոնալությունների վերանայում, փորձարկում և անհրաժեշտ բարելավումների ապահովում՝ մինչև թողարկումը։
  • Պրոդուկտի զարգացման և արդյունավետության բարելավման ենթակա ոլորտների բացահայտում։
  • Agile/Scrum մեթոդաբանությունների լավագույն փորձի կիրառում։
Required qualifications

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Product Owner կամ Product Manager հաստիքում։

  • Փորձ տեխնոլոգիական պրոդուկտների մշակման, զարգացման և կառավարման ոլորտում։

  • Product Lifecycle Management, Product Roadmap և Product Backlog կառավարման սկզբունքների իմացություն և գործնական կիրառում։

  • Agile/Scrum մեթոդաբանությունների և դրանց գործնական կիրառման փորձ։

  • Բիզնես պահանջների հավաքագրման, վերլուծության և տեխնիկական պահանջների ձևակերպման հմտություններ։

  • Acceptance Criteria-ների մշակման գործնական փորձ։

  • Շուկայի, մրցակիցների և օգտատերերի վարքագծի ուսումնասիրության ու վերլուծության հմտություններ։

  • Տվյալների վերլուծության, պրոդուկտի արդյունավետության գնահատման և KPI-ների սահմանման փորձ։

  • Տեխնիկական և բիզնես թիմերի հետ արդյունավետ համագործակցելու, ինչպես նաև տարբեր շահակիցների (Stakeholders) ակնկալիքները կառավարելու կարողություն։

  • Բանակցությունների վարման, խնդիրների լուծման, որոշումների կայացման և առաջնահերթությունների սահմանման զարգացած հմտություններ։

  • Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն։

Professional skills
Product management
Soft skills
Time management Product oriented Team management