Please Wait ...

ONEX LLC

Armenia

164566

views

195

job history

Industry:

Logistics/Courier

Number of Employees:

50-200

Type:

LLC/OJSC/CJSC

Date of Foundation:

2015

ՕնԷՔՍ Սերվիս Ակադեմիա

Other

Yerevan

Employment term Other

Category Sales/service management

Job description:

Onex-ը սկսում է նոր նախաձեռնություն` Onex Service Academy։ Ծրագրի նպատակն է վերապատրաստել սպասարկման ոլորտում սկսնակ և փորձառություն ունեցող մասնագետների՝ հնարավորություն ընձեռելով լավագույն մասնակիցներին միանալ ONEX-ի թիմին։

Ծրագրի մասնակցության պայմանները

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր՝

  • Հետաքրքրված են սպասարկման ոլորտով և սիրում են հաղորդակցվել,
  • ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ սպասարկման ոլորտում,
  • պատրաստ են շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին մասնակցել դասընթացների՝ առկա ձևաչափով
  • ծրագրի արդյունքում ընտրվելու պարագայում հնարավորություն ունեն անցնել աշխատանքի՝ ամբողջ դրույքով,
  • հանդիսանում են 16 տարեկանից բարձր քաղաքացիներ,
  • ցանկություն ունեն աշխատելու ONEX-ի սպասարկման թիմում։

Ծրագրի կառուցվածքը

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից՝

1. Տեսական փուլ, որի ընթացքում կսովորեք՝

  • Հաճախորդների սպասարկման ժամանակակից մոտեցումներ,
  • հաղորդակցման հմտություններ,
  • կոնֆլիկտների կառավարում,
  • գրավոր հաղորդակցության նրբություններ,
  • հեռախոսային սպասարկման առանձնահատկություններ և այլն։

2. Գործնական փուլ՝

  • Ծանոթացում ONEX ընկերությանը, մշակույթին, մատուցվող ծառայություններին,
  • ONEX զանգերի կենտրոնի ընթացակարգերի ներկայացում,
  • ծանոթացում ընկերության կողմից օգտագործվող CRM համակարգերի ընդհանուր սկզբունքներին և նպատակներին և այլն։

2 փուլերի ավարտից հետո կիրականացվի ավարտական թեստ, որի արդյունքում առավելագույն միավորներով մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։

3. Խորացված վերապատրաստման փուլ՝

  • Սիմուլացիոն վարժությունների, դերախաղերի իրականացում,
  • ONEX-ի իրական քեյսերի վերլուծություն և խնդիրների լուծման տարբերակների քննարկում,
  • ծանոթություն ONEX ընկերության կողմից օգտագործվող CRM և ադմին համակարգերին,
  • այցելություններ ONEX սպասարկման կենտրոն իրական զանգեր կատարելու նպատակով։

3-րդ փուլի ավարտից հետո ONEX ընկերությունը մասնակիցների հետ կիրականացնի վերջնական հարցազրույցներ։ Հարցազրույցների արդյունքում իրենց լավագույնս դրսևորած թեկնածուները կմիանան ONEX թիմին։

Ծրագրի արդյունքում մասնակիցները կզինվեն ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով և պրակտիկ հմտություններով՝ պահանջված դառնալով աշխատաշուկայում։

Մնացած մասնակիցների համար էլ լավ հնարավորություն է ձեռք բերել հմտություններ ու գիտելիքներ, որոնք շնորհիվ հեշտությամբ գնտեն այլ աշխատանքեր։

Ծրագրի մասնակցության արժեք

Ծրագրին մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է։

Ծրագրի երրորդ փուլի համար հավաքագրում այս պահին չի իրականացվում։ Այնուամենայնիվ կարող եք դիմել, Ձեր ռեզյումեն կպահպանվի մեր արխիվում, և դասընթացի սկզբին կապ կհաստատենք Ձեզ հետ։

Առաջիկա դասընթացի մասին առաջինն իմանալու համար հետևեք Օնէքսին սոցիալական հարթակներում։