Ayb School
Armenia
Industry:
Education
Number of Employees:
50-200
Type:
Foundation
Date of Foundation:
2011
Մաթեմատիկայի ուսուցիչ
Part time
Yerevan
Employment term Permanent
Category Education/training
Job description:
«Այբ» դպրոցի ուսուցիչն ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Նա խորությամբ տիրապետում է իր առարկային և առարկայի դասավանդման յուրահատկություններին, ունի անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ, գիտի աշակերտի տարիքային առանձնահատկություններն ու հոգեբանությունը, հաջողությամբ օգտագործում է ՏՀՏ-ն դասավանդման մեջ։ Ուսուցման ընթացքում կարողանում է խթանել աշակերտների սովորելու կարողություններն ու հմտությունները, հոգ տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման մասին։ Ուսուցչի նպատակն է հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքները և տարբեր մոտեցումներ ու կրթական գործիքներ կիրառել աշակերտների ոգևորությունը, ուսումնական շահադրդվածությունը և սովորելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: «Այբ» դպրոցի ուսուցչից ակնկալվում է հանդես գալ որպես «Այբ» դպրոցի առաքելության կրող և աշխատել դպրոցի որդեգրած արժեքներին ու սկզբունքներին համապատասխան։
Job responsibilities
- Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը, նրա մեջ արժեքային համակարգի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա
- Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների օրինակով և վայելուչ պահվածքով
- Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին
- Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը
- Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները
- Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները
- Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, տարիքային առանձնահատկությունները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի կարողություններն ու ձեռքբերումները
- Համագործակցել դասվարների, դասավանդող մյուս ուսուցիչների, դպրոցի հոգեբանների և աշակերտական համայնքի համակարգողների հետ
- Համագործակցել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական համայնքների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում
- Մասնակցել աշակերտական նախագծերի ընթացիկ աշխատանքներին, դրանց պաշտպանությանը և գնահատմանը
- Դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ
- Գրանցել աշակերտների հաճախումները համապատասխան հարթակներում, փաստաթղթերում, անհրաժեշտության դեպքում վերահսկել
- Կազմել դասավանդվող առարկայի նկարագիրն ըստ դպրոցի սահմանած ձևաչափի, կազմել դասապլաններ, նախապատրաստել դասերը և ուսումնառությունն իրականացնել ուսումնական ծրագրին համապատասխան, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում
- Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի նշանակած պատասխանատու անձին
- Լիարժեք մասնակցել առարկայախմբի քննարկումներին, դպրոցի ուսուցչական և աշխատանքային խորհրդակցություններին
- Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը
- Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ։
- Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ
- Ներգրավվել դպրոցում տարբեր հերթապահությունների, արտադասարանական միջոցառումների մեջ
- Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
- Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների
Required qualifications
- Բակալավրի աստիճան մաթեմատիկա մասնագիտացմամբ
- Ուսումնական հաստատությունում դասավանդելու (մասնավորապես՝ 10-17 տարեկան աշակերտների հետ աշխատելու) առնվազն երկու տարվա փորձ.
- Ուսումնական հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ փորձը կդիտվի որպես առավելություն
- Մագիստրոսի աստիճանը կամ գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն
- Դասավանդման վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Առարկայական պատշաճ գիտելիքներ և դասավանդման գործնական հմտություններ
- Տարբեր կրթական մեթոդների և ձևերի տեղեկացվածություն
- Դասարանի կառավարման գիտելիքներ և հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ
- Սեփական մանկավարժական փորձառությունը վերլուծելու և գնահատելու կարողություններ
- Նորարար և ստեղծագործական միտք
- Արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն
- Հայերենի իմացություն
- Անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Համբերատարություն
- Հուզական բանականություն
- Համակարգչային հմտություններ և ուսումնառության մեջ արդի տեխնոլոգիաների կիրառում
- Ժամանակի կառավարման հմտություններ
Additional information
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք սեղմել «Դիմել հիմա» և լրացնել դիմումը։